Բաժիններ՝

 «Մենք ցանկանում ենք թիմ ստեղծել, որը կպայքարի Պրեմիեր լիգայի տիտղոսի և այլ գավաթների համար»․ Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ակումբի նորեկ Բրունո Ֆերնանդեսը փոխարինելու է կիսապաշտպան Պոլ Պոգբային:

«Մենք ուզում ենք փորձել ստեղծել այնպիսի թիմ, որը պայքարելու է Պրեմիեր լիգայի տիտղոսի և այլ գավաթների համար, ուստի ուզում ենք պահպանել մեր լավագույն խաղացողներին: Նրանք կարող են միասին խաղալ:

Բրունոն կարող է խաղալ լավ խաղացողների հետ: Նա գիտի բացարձակապես ամեն ինչ: Նա լավ ֆուտբոլիստ է: Նա կարող է խաղալ կիսապաշտպանների լավագույն եռյակում, նա կարող է խաղալ լավագույն տասնյակում, նա կարող է խաղալ ռոմբուսի մեջ: Մենք նրան ժամանակ կտանք՝ ավելի լավ դիրք գտնելու համար:

Նա կիսապաշտպան է, ով գոլ է խփում և փոխանցումներ է տալիս, մի փոքր նման է Պոլ Սքոուլզին»,- ասել է Սուլշերը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս