
«Ալաշկերտ»-ի կիսապաշտպանը հեռացել է ակումբից

Երևանի «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստը հեռացել է ակումբից:
«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ պայմանագիրը: 23-ամյա ֆուտբոլիստը համալրել էր թիմի կազմը 2019-ի ամռանը:
Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը: