Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության նորընտիր Շրջանային վարչության անդամներին Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի Վեհարանում։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
Համաժողովի հարգարժան մասնակիցներ, առ Աստված աղոթքով վերստին Մեր օրհնությունն ենք բերում ամենքիդ և ողջունում ձեր ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մաղթում ենք, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած կրոնական առաջնորդների, եկեղեցականների, առաջատար գիտնականների ու փորձագետների կողմից ներկայացվող զեկույցները և արգասավոր քննարկումները բարի նպաստ լինեն աշխարհում ազատության և խաղաղության ամրապնդմանը։ Սուրբ Հոգու առաջնորդությունն ենք հայցում ձեզ և արդյունավոր ընթացք համաժողովի աշխատանքներին»:
Երբ մարդը խախտեց օրենքը և մեղքի մեջ հայտնվեց, դրանից առաջացավ մեղքը քավելու հրամայականը: Իսկ քավության գաղափարն ամբողջապես կապված է արդարության գաղափարի հետ, ինչպես նաև խորապես արմատացած մարդկային բարոյական բնության մեջ:
Երբեմն մեր կյանքի հատուկ ժամանակներում սպասում ենք, թե հենց մեր պլանավորած, կանխատեսած պահին պիտի լինի նոր իրադարձություն, փոփոխություն կամ պետք է մեզ այցելի մեր պատկերացրած հաջողությունը: Չենք հասկանում, սակայն, որ միշտ չէ, որ մեր պլանավորածով պիտի ընթանա մեր կյանքը և միշտ չէ, որ կարող ենք հասկանալ՝ երբ է ճիշտ ժամանակը, երբ է մեզ իսկապես անհրաժեշտ տվյալ փոփոխությունը: Ճիշտ ժամանակը միայն գիտի Աստված:
Ո՞վքեր են հրեշտակները: Այս հարցը թերևս բոլոր ժամանակներում եղել է մարդկանց ամենից հետաքրքրող հարցերից մեկը: Հրեշտակ բառը թարգմանված է հունարեն «անգել» բառից, որը նշանակում է Աստծո պատգամաբեր կամ պատվիրակ:
Երբ խոսում ենք հոգևոր և աշխարհիկ խաղաղությունների մասին, հաճախ նույնացնում ենք այդ երկու երևույթներն՝ ասելով, թե ոչ մի տեղ աշխարհում հնարավոր չէ խաղաղություն գտնել: Հատկապես առերեսվելով աշխարհիկ կյանքում տեղի ունեցող պատերազմներին, կոտորածներին ու անհանգստություններին՝ երբեմն կարծում ենք, թե հոգևոր կյանքում էլ նույնն է, թե խաղաղություն չկա: Մինչդեռ սխալվում ենք:
Մարգարեությունը մարդիկ առավել հաճախ նույնացնում են ապագայի կանխատեսման հետ, իրականում այն Աստծո արդարության կամքի փոխանցումն է մարդկանց։ Մարգարեանալ նշանակում է լինել աշխարհում աստվածային ճշմարտության մունետիկը։ Մարգարեն խղճի ձայնի մարմնավորումն է, որ արթնացնում է ժամանակակիցների կրոնական զգացումը, քանզի նրա պարտքն է պայքարել հոգևոր կյանքում այն փոփոխությունների դեմ, որոնք մարդկանց հեռացնում են Տիրոջ շավիղներից։
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի ձեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան ինչպես խոտ»: Եսայի 51:12
«Կար մի մարդ` Աստծուց ուղարկված. Նրա անունը` Հովհաննես: Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան: Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին» (Հովհ. 1:6-8):
Պատարագին մասնակցելու համար կղզի թույլ կտան այցելել միայն նախապես գրանցված սահամանափակ թվով անձանց։
Որպես քրիստոնյաներ հաճախ ենք ունենում այն զգացումը, թե կցանկանայինք տեսնել Աստծուն նյութական աշխարհում, ֆիզիկական գոյության մեջ: Սակայն մի պահ կանգ առնենք և հարցնենք մեզ՝ ի՞նչ է փոխելու այդ երևույթը մեր հավատի հաստատման մեջ: Արդյո՞ք ասելով Աստված՝ հասկանում ենք ֆիզիկական գոյություն: Եթե այդպես է, ապա մեր հավատը և պատկերացումները կարիք ունեն վերանայման, մեր դատողությունը կարիք ունի նորոգման, նոր հիմքերի:
«Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթեոս 22:39),- պատվիրում է մեզ Ավետարանը: Արդյո՞ք մշտապես ականջալուր ենք այս պատվիրանին, թե՞ զանազան հոսանքներով տարվելով՝ երբեմն մոռանում ենք նշված պատգամի մասին ու ընթանում սխալ ուղով:
Նշվում է, որ հունիսի 22-ին հնարավոր չի եղել պատրիարք ընտրել, քանի որ թեկնածուներից որևէ մեկը չի կարողացել հավաքել ձայների երկու երրորդը, ինչպես նախատեսված է Արևելյան եկեղեցիների եկեղեցական կանոնադրության մեջ։
Երբ Աստված արարեց Ադամին, իշխանություն տվեց բոլոր արարածների վրա և, ի նշան այդ իշխանության, նրա առջև բերեց բոլոր կենդանիներին՝ երկնքի բոլոր թռչուններին և դաշտի բոլոր գազաններին, որպեսզի Ադամը նրանց անուններ դնի և ինչ անուն որ դրեց, այդպես էլ կոչվեցին: Սակայն Իր Արարչի պես ստեղծագործելու կարողությամբ օժտված Ադամի համար հարմար օգնական չգտնվեց, քանի որ դրանցից և ոչ մեկը չունեին խոսելու, մտածելու կարողություն և հավիտենական հոգի՝ ինչպես Ադամը: Այնժամ Աստված խոր քուն բերեց Ադամի վրա և, ինչպես եկեղեցու սուրբ հայրերն են ասում, «Ինքը կատարեց առաջին վիրահատությունը». վերցրեց Ադամի կողից մի կտոր ու նրանից կին շինեց, իսկ վերցրած ոսկորի փոխարեն միս լցրեց:
Սուրբ Դավիթ եկեղեցին կառուցվում է բարերարությամբ Անժելա Ստեփանյանի և նրա ընտանիքի:
Այն, թե ինչպես է առաջացել չարը, հնուց ի վեր եղել է մարդու հետաքրքրության առարկան։ Մարդն իր գիտակցական կյանքի հենց սկզբից բախվեց այնպիսի ուժերի հետ, որոնց ի վիճակի չէր ղեկավարելու, և որոնք վնասակար ու կործանարար ազդեցություն էին թողնում: Ոմանք գուցե հարցնեն. Ինչպե՞ս կարող էր բարի ու սիրող Աստված ստեղծել սատանայի նման չար ոգեղեն էակի։
Եվ, ավելին, հավատալով Աստծո Խոսքին և մեծացնելով Նրա սերն ու ողորմությունը քո մեջ` պատվում ես քո երկնային Հորը: Պատվում ես Նրան, երբ խոսում ես Նրա բարության և հոգատարության մասին, երբ խոսում ես Նրա մասին, որպես սիրող Հայր, Ով միայն բարին է կամենում:
Աղոթքի կանգնելիս մշտապես մեր մտքերում ունենք հարցը, թե արդյոք լսո՞ւմ է մեզ Աստված: Նա ներկա չէ ֆիզիկապես, մենք չենք տեսնում, չենք լսում Նրան իրական ժամանակի ու տարածության մեջ և այդպիսով ունենում ենք հարցեր՝ կապված մեր աղոթքի լսելիության հետ:
Նրան, Հոր և սրբազնասուրբ ու բարեգութ ու կենդանարար Հոգու հետ, փա՛ռք, պատի՛վ, իշխանությո՛ւն, վեհափառությո՛ւն ու պերճաշուք մեծագործությո՛ւն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Երբ Աստվածաշնչում խոսվում է մաքրության մասին, նկատի չի առնվում միայն ֆիզիկական մաքրությունը: Խոսքը նաև մեր մտքերը մաքուր պահելու մասին է, ինչով էլ պայմանավորված է այն փաստը, որ ողջախոհությունը դասվում է քրիստոնեական յոթ հիմնական առաքելությունների շարքում: Մեր գործած մեղքերը մեզ հեռացնում են ողջախոհությունից, ինչն էլ իր հերթին առիթ է դառնում նոր մեղքերի:
«Մովսեսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, ես կարող մեկը չեմ, այլ ցածրաձայն ու ծանրախոս եմ…»։ Տերն ասաց Մովսեսին. «Ո՞վ է մարդուն բերան տվել կամ ո՞վ է մեկին խուլ և համր դարձրել, տեսնող ու կույր։ Ո՞չ արդյոք ես՝ Աստվածս։ Արդ, գնա՛, և ես կբացեմ քո բերանը. դու կասես այն, ինչ պետք է ասել»» (Ելք 4.10-12):
«Եվ վերջապես, զորացե՛ք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ. Եվ Աստծո սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարքներին» (Եփես. 6:10-11):
Մեր և մեր շրջապատում եղած շատերի կյանքում ականատես ենք լինում այնպիսի իրավիճակների, երբ մարդիկ փնտրում են Աստծուն: Սա միանգամայն բնական երևույթ է, քանզի այն հանդիսանում է յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևորագույն ձգտում:
Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող օրը մարդիկ անմահության ավետիսը տանում են ննջեցյալների շիրիմներին։
Աստվածածնի փոխակերպման տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում շատ տարածված է ասել՝ խաղողօրհնեքը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է:
Մենք բոլորս վազում ենք, վազում ինքնամոռաց, շարունակ մտածում ինչ-որ բան գտնելու մասին ու վազելիս կոցրնում ենք այնքան, որքան որ չենք գտնում: Շարունակ նոր բան փնտրելու մոլուցքը մեզ թույլ չի տալիս հանգիստ ապրել:
Ամեն քահանա ունի մեկ մեծագույն օրինակ՝ Հիսուս Քրիստոս, Ով շրջեց մարդկանց մեջ, քարոզեց Աստծո Խոսքը, և առաքյալների միջոցով այն հասավ մեզ: Երբ համայնքային կյանքում կատարում ես տնայցեր և անձնապես ճանաչում մարդկանց, դա նպաստում է թե՛ իրենց հոգևոր կյանքի զարգացմանը, թե՛ եկեղեցի-համայնք կապի ամրապնդմանը: Քահանաներն իրենց հավատացյալների մտերիմ զրուցակիցներն են. մարդիկ, ովքեր անկեղծորեն իրենց սիրտն են բացում հոգևոր հոր առաջ: Ստեղծվում է ընտանեկան գեղեցիկ ու ամուր միջավայր:
Երբ կյանքում հասնում ենք այնպիսի հաջողությունների, որոնց մեր միջավայրում դեռ ոչ ոք չի հասել, կամ էլ գրանցում ենք անսպասելի ձեռքբերումներ, սկսում ենք հպարտանալ այդ փաստերով: Երբեմն իսկապես ցանկանում ենք մեր մտերիմների հետ կիսել մեր ուրախությունն ու ցույց տալ մեր ձեռքբերումը՝ որպես աշխատանքի արդյունք, սակայն նաև լինում են պահեր, երբ հպարտանում ենք, որպեսզի ընդգծենք մեր առավելությունը մյուսների նկատմամբ:
Ի վերջո ապաշխարությունը աստվածային պարգև է։ Այն ներառում է՝ ընդունել մեր մեղքերը, զղջալ դրա համար, խոստովանել մեր մեղքերը Երկնային Հորը, հատուցել գործած սխալի համար, չկրկնել դրանք և ապրել` հանուն պատվիրանապահության և Աստծո փառքի:
Երբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի միջնորդությամբ 719 թ.-ին Էոմեր ամիրապետի կողմից քրիստոնյաներին ընդհանուր ներում և վերադարձի թույլտվություն շնորհվեց, Վահանը նույնպես փափագեց օգտվել այս ներումից: