Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը սույն թվականի օգոստոսի 15-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։
Երբեմն, թերանում ենք մեր արարքներում կամ զլանում, ծուլանում ենք գործել որևէ արարք։ Այդ իրավիճակներում հաճախ կարծում ենք, թե մեր կատարածի, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել՝ չկատարածի մեջ որևէ բացասական երևույթ չկա. չէ՞ որ ոչ մի չարիք չենք գործել:
«Համբերող եղիր իմ հանդեպ, և բոլորը կվճարեմ քեզ: Այդ ծառայի տերը, գթալով արձակեց նրան և պարտքը նրան շնորհեց: Իսկ ծառան դուրս գալով՝ գտավ մեկին, ով իրեն հարյուր դահեկան էր պարտք և նրան բռնած խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր, ինձ ինչ որ պարտք ես»: Ու նա չհամբերեց, գնաց նրան բանտ նետել տվեց: Այդ ժամանակ Տերը կանչեց նրան և ասաց. «Չար ծառա, քո ամբողջ պարտքը շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ, իսկ պետք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպես ես քեզ գթացի»: Եվ Տերը բարկանալով՝ նրան հանձնեց դահիճների ձեռքը» (Մատթ. 18. 26-34):
Տասներկու սուրբ մարգարեների օրինակն ուսանելի է քրիստոնյաներիս համար։ Անգամ բազում փորձությունների ենթարկվելով՝ նրանք ետ չկանգնեցին իրենց հավատից, Աստծուց՝ դառնալով Աստծո խոսնակները երկրի վրա։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի օգոստոսի 13-ին մեծ շուքով նշեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնի շուրջ զրուցելու համար հանդիպել ենք Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ծրագրերի տնօրեն Արշավիր Գաբուջյանի հետ:
Գողգոթայում Փրկչի հետ խաչվեցին նաև երկու ավազակները: Չարագործներից մեկը հայհոյում էր Նրան և ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկիր Ինքդ Քեզ և մեզ»: Այդպես էր արտահայտվում Փրկչի ձախ կողմում խաչված անխոհեմ ավազակի ցավը:
Ում մեջ սեր կա, նա Աստծո կամքն է կատարում, նա Աստծո աշակերտն է: Քանզի մեր բարեգութ Տերն Ինքն է ասում. Սիրեցե՛ք միմյանց (Ա Հովհաննես 13. 35-34):
Մտածե՞լ ենք արդյոք երբևէ, թե ինչ կլիներ մեզ հետ, եթե Աստված մեզ պատժեր՝ մեր կատարած ամեն մի մեղքի համար։ Ճշմարտությունն այն է, որ այժմ գոյություն չէինք ունենա և ոչ մեկս՝ պատժված լինելով ամենախիստ կերպերով։ Չէինք ունենա ոչինչ՝ զրկված լինելով մեզ համար ամենակարևոր երևույթներից։
«Թող ամեն մարդ արագ լինի լսելու մեջ, ծանր՝ խոսելու մեջ և ծանր` բարկանալու մեջ, որովհետև մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում» (Հակ. 1:19-20)։
Քրիստոնյա հավատացյալի համար եկեղեցին և հոգևորականը բացառիկ դեր և նշանակություն ունեն, հատկապես, ազգապահպանման և հավատքի մեջ անսասան մնալու համար։
Նախահայրեր անվան տակ Հայ Առաքելական եկեղեցին նշում է հինկտակարանյան բոլոր սրբակենցաղ և արդար անձանց հիշատակը:
Հաճախ, երբ մշտապես մեղքեր գործելով ներում ենք ստանում Աստծուց, շարունակում ենք քայլել նույն սխալ ճանապարհով: Կրկին գործում ենք նույն մեղքը և կամ դասեր չքաղելով հայտնվում նույն իրավիճակներում:
Աստվածաշունչը, մեզ սովորեցնում է, որ Աստված Իր Խոսքը տվել է, որպեսզի մեզ զորացնի ամեն բարի գործ կատարելու համար:
Հաճախ դրսևորում ենք հոգևոր թուլություններ՝ խախտում եք մեզ տրված պատգամները, վարում ոչ աստվածահաճո կենցաղ, վարվում մարդկանց հետ այնպես, ինչպես հարիր չէ քրիստոնյային և կամ էլ ունենում ենք ոչ բարի մտքեր: Մեր չար մտքերն ու արարքներն իրականում աստվածահաճո չեն. չէ՞ որ Աստված մշտապես ցանականում է, որ ձգտենք կատարյալին և բարիք գործենք: Այս բոլոր բացասական արարքները մեզ հեռացնում են Աստծուց, և սկսում ենք կարծել, թե մեր հավատը պակասել է:
Մեր Տերն ասում է. «Ով որ Ինձ հետ չէ, հակառակ է Ինձ, և ով Ինձ հետ չի հավաքում, ցրում է» (Ղուկաս 11:23): Յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ ինչ հարաբերություններ կառուցի Աստծո հետ:
«Մի մարդ երկու որդի ուներ։ Առաջինին մոտենալով՝ նա ասաց. «Որդյա՛կ, գնա՛ այսօր աշխատի՛ր այգում»: Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տե՛ր». ու չգնաց: Մոտեցավ մյուսին էլ և նույնն ասաց: Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»: Բայց հետո զղջաց և գնաց այգին:
Եսայի մարգարեն ներկայանում է իբրև Տիրոջ Հոգով ուղարկված ծառա, ով եկել էր «աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21):
Երբ ընտանիքում ընդունված արարողակարգ է եկեղեցում լինելը, մոմ վառելը, դժվար կացության կամ գոհանալու պահին Աստծուն դիմելը, երեխան ծննդյան պահից ինքնաբերաբար այդ դաստիրակաությունը ստանում է: Նա ընդօրինակում է ծնողներին, և դա էլ լավագույն դաստիարակությունն է:
Չորսօրյա մեռյալ Ղազարոսին հրաշքով հարություն տալուց հետո Հիսուս հեռանում է Երուսաղեմից և առհասարակ Հուդայից, քանզի Նրա և հրեական առաջնորդների փոխհարաբերությունները հասել էին իրենց լարվածության գագաթնակետին, և նրանք ցանկանում էին սպանել Հիսուսին:
Ավետարանական այս դրվագում Տեր Հիսուս Քրիստոս քայլում էր Երուսաղեմում իր աշակերտների հետ:
Քրիստոս պատրաստ է մեզ բժշկելու, պահպանելու, սովորեցնելու, երջանկություն պարգևելու, սակայն այդ ամենից առավել պատրաստ է Իր Լույսը մեզ բաշխելու: Քրիստոս պատրաստ է մեր բժիշկը, ուսուցիչը, պահապանը լինելու, սակայն Նա պատրաստ է մեզ համար ավելին լինելու՝ լինելու մեր Փրկիչը: Իսկ մենք ցանկանո՞ւմ ենք փրկվել…
Պայծառակերպությունը Հիսուս Քրիստոսի տնօրինական առաքելության կարևոր դրվագներից է։ Այն ամբողջացնում է փրկագործության խորհուրդը, քանի որ խորհրդաբանորեն վեր է հանում Հիսուսի Երկրորդ գալուստը։
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնը։
Ամեն անգամ, երբ հայտնվում ենք որևէ խնդրահարույց իրավիճակում, սկսում ենք արդարացնել ինքներս մեզ՝ գործած արարքի համար համապատասխան արդարացումներ գտնելով: Իրականում, այո՛, անչափ հեշտ է գտնել արդարացումներ մեր թեկուզ և սխալական արարքների հարցում:
Ժամանակին Սողոմոն Իմաստունն ասել է․ «Ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի՝ կա ծնվելու և մահանալու ժամանակ, քանդելու և կառուցելու ժամանակ, լռելու և խոսելու ժամանակ, տնկելու ժամանակ և տնկածը պոկելու ժամանակ․․․»։
Աստծո առաջ երբեք չենք կարող մեզ ներկայացնել ցանկալի կերպերով՝ կոծկելով ու ծածկելով իրականությունը: Այլ կերպ ասած՝ չենք կարող հանդես գալ շինծու՝ միայն խոսքերի վրա կառուցված հավատքով:
«Աստված իմ, սա իմ առաջին հարցազրույցն է Հայաստանում»,- ծիծաղելով բացականչում է Լուսինե Հովհաննիսյանը, երբ միացնում եմ ձայնագրիչս: Երևանյան գեղեցիկ երեկո է` ամառային, պարզ, լուսե:
Ուխտագնացության առանցքում աներկբա հավատն է առ Աստված, իսկ ուխտագնացության ավանդույթի պահպանումը հայրենի սրբավայրերը կանգուն պահելու, աղոթքով զորացնելու և ազգային պատմությունն ու քրիստոնեական ինքնությունն ամրապնդելու անկյունաքարերից է:
Մենք պիտի գիտակցենք, որ վախերով առաջնորդվելով որևէ լավ տեղ չենք հասնելու։ Մենք պիտի աշխատենք մեր իսկ վախերի հետ՝ դա է առողջացման, կայունացման, զարգացման ու ապաքինման ուղին։
Մարդիկ ամենուր ինչ-որ բան են փնտրում։ Այն, ինչ իսկապես փնտրում ենք կոչվում է երջանկություն: Այնուամենայնիվ, շատերը չունեն երջանկություն, որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն: