Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով փետրվարի 24-ին մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը։ Այն սկսվում է Բուն Բարեկենդանից և տևում մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոն։
Հույսն այն ուժն է, որը ձգում է մեզ դեպի վեր՝ մոտեցնելով Աստծուն։ Հույսն ամրացնում է մեր հավատը, մեծացնում սերը։ Եվ ինչպես Սուրբ Գրքում տեղ գտած ամեն մի տող, այս մեկն էլ արթնացնում է մեր հույսը՝ առ այն, որ զուր չենք հավատում, հուսադրվում ու սիրում․«Ընտիր են խոսքերը Տիրոջ, Նա ապավեն է բոլոր նրանց, ովքեր հույսը դրել են Նրա վրա» (Սաղմ. 17:31)։ Այժմ գիտենք, թե Ում վրա կարող ենք մշտապես հույս դնել։
Աղոթենք միասին, որ մեր պահեցողությամբ ու ապաշխարությամբ Աստված մեզանից հեռացնի ամեն անկատարություն ու մեղսավոր ընթացք և խաղաղության, համերաշխության ու հոգևոր ուրախության մեջ հաստատի մեր կյանքը։
Տիրոջ հետ խոսելու լավագույն լեզուն աղոթքն է, մաքուր ու անկեղծ աղոթքը, որ բխում է մեր սրտից։ Հաճախ աղոթում ենք ու միաժամանակ կասկածում՝ արդյոք մեր աղոթքները լսելի են Տիրոջը։ Որտեղի՞ց է այս կասկածամտությունը գալիս, ինչու՞ է այն հաճախ բույն դնում մարդու սրտում ու խանգարում ավելի ամրացնել Աստծո հետ հարաբերությունները։
«Խաղաղության Աստված թող մեզ առաջնորդի դեպի բարի ու լուսավոր օրեր». Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ
Փետրվարի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Վարդանանց զորավարների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում կկատարվի նաև քահանայական ձեռնադրություն։
Փետրվարի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ։
Սերը հոգեվիճակ է, երբ այն կրում ենք մեր մեջ առանձնապես ուշադրություն չենք էլ դարձնում՝ ինչպիսի դրսևորումներ է այն ունենում, կամ ինչպես է ազդում մեզ վրա։ Սիրո գոյությունը այնքան ցանկալի է դարձել, որ ամենուր փորձում ենք փնտրել մարդկանց, ովքեր սիրո բացարձակ կրողն են ու նաև տարածողը։ Հաճախ, տարված լինելով նման մարդկանցով, մոռանում ենք, որ կան նաև սիրո զգացումից զուրկ մարդիկ։
Երբեմն մենք Տիրոջից սպասում ենք, որ Նա մեր աղոթքներին արձագանքելու է անմիջապես։Եվ հաճախ էլ հնարավոր է անգամ դժգոհենք հարցնելով՝ ինչո՞ւ է ուշացնում պատասխանը, չէ՞ որ հավատում ենք Նրան ողջ հոգով, չէ՞ որ աղոթքն անկեղծ է ու բխում է մեր սրտերից։ Եվ այդ դեպքում ինչո՞ւ է ուշանում պատասխանը։
Նրանք, ովքեր, Աստծուն ապավինելով, համբերատարությամբ հաղթահարում են իրենց փորձությունները, կարող են վստահ լինել, որ Աստված ճիշտ ժամանակին կազատի նրանց այդ խնդիրներից։
«Աստծո հրեշտակ, որ իմ պահապանն ես, լուսավորիր, պահպանիր, առաջնորդիր և ղեկավարիր ինձ, որ քեզ եմ վստահվել Աստվածային Բարության կողմից: Ամեն»:
Աղոթքը պայքար է, ու ոչ միայն աղոթքը, սերը, հոգածությունը, Աստծո պատգամները պահելը…: «Ինչպե՞ս սովորել աղոթել»,- հաճախ էի հարցնում ու հստակ պատասխան չստանալով՝ պարզապես աղոթում էի:
Սերը՝ որ իմ սիրած ուտելիքն եմ տանում դպրոց, բայց տալիս եմ Արմինեին, որովհետև ձեռքը կոտրելուց հետո առաջին օրն էր, որ եկել էր դպրոց… Ու որովհետև ինքը լավն է:
Ամանորից օրեր առաջ մայրս, որն ապրում է Ֆրանսիայում, ինձ գումար է ուղարկում․ իր քրտնաջան աշխատանքի պտուղն է, այստեղից նվեր պիտի գնեմ ինքս ինձ համար՝ իր անունից։ Չեմ էլ նկատում՝ ինչպես, միջոցառման ժամանակ, որին մասնակցում էի, կորցնում եմ գումարի մի մասը՝ 20 եվրո։ Եթե իմ աշխատած գումարը կորցնեի, այդքան չէի սրտնեղի, բայց կորցրել էի մայրիկիս նվերը։ Որպեսզի մխիթարեմ ինքս ինձ, բացում եմ օրագիրս ու գրում․ «․․․Հ
Մենք սովոր ենք շնորհակալություն ասել միայն այն ժամանակ, երբ ստանում ենք մեր ուզածը: Երբեք շնորհակալ չենք այն դեպքում, երբ դա մեզ չի տրվում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, տոնի օրը հռչակվել է նորապսակների օրհնության օր։ Սուրբ Պատարագից հետո եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:
Բնավ էլ ոչ։ Այդ մենք ենք անարդար վարվում Տիրոջ հանդեպ, երբ ցանկանում ենք, որ Նա մեզանից բացի այլոց կողքին չլինի։ Երբ ցանկանում ենք դիմացինին թողնել փորձության մեջ, և դեռ դա էլ բավարար չէ, ցանկանում ենք, որ Աստված էլ այդպես վարվի։
Մենք երբեք մենակ և անօգնական չենք, նույնիսկ երբ վերքոտ ենք, լքված, թույլ, անուժ, սպառված, կոտրված. Աստված մշտապես մեզ հետ է:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հովնան մարգարեի հիշատակը տոնում է հատկապես այսօր՝ առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:
Սահակ սարկավագ Սուքիասյանը նաև հայտնում է, որ նոր առաջնորդի ընտրությունը առաջիկա օրերին կներկայացվի Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նրա օրհնությունն ստանալու համար։
Բարոյականությունը սկսվում է սեփական անձից, անդրադառնում հասարակական կյանքին և ձգտում դեպի Աստված:
Քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է՝ Քրիստոսի մարմինը, որի գլուխը Քրիստոսն է (Եփեսացիներ 5:23):
Ռուսաստանը հույս ունի, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի սահմանի իր նկատմամբ, որոնցից կտուժի միջազգային ֆինանսական համակարգը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է և տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:
Կյանքում շատ կարևոր է սովորել ներել և ներողություն խնդրել։ Երբ սխալ ենք գործում պետք է գիտակցենք, որ հաջորդ պահին պետք է զղջանք կատարածի համար և ներում հայցենք Տիրոջից։ Այսինքն, առաջին հերթին պետք է մեղքն ընդունենք, որպեսզի հետագայում նաև զղջանք։
Հիշենք մեր ամենապարզ շնորհները։ Օրինակ՝ կարողանում ենք խոսել, չէ՞ որ այս էլ մի շնորհ է՝ տրված Տիրոջից, և պետք է միայն բարուն ծառայեցնենք, սակայն ի՞նչ ենք անում մենք։ Երբեմն բամբասում ու չարախոսում ենք։ Այս պարզ դեպքով էլ տեսնում ենք աստվածային շնորհի հանդեպ մեր վերաբերմունքը, մեր մոտեցումը։
Եվ այդժամ բանտապետն ասում է Բարաբբային, որ լավ նորություն ունի նրա համար, ինչին Բարաբբան արձագանքում է միանգամայն անտարբերությամբ՝ մտածելով, որ, միևնույնն է, հասել է իր մահվան ժամը:
Այդ կանոնների շարքից է նաև կնոջ՝ գլխաշորով եկեղեցի մտնելը, ինչը պարտադիր պայման է ցանկացած կնոջ համար: Ոմանք կարող են հակառակվել, ոմանք՝ չհամաձայնել, բայց եկեղեցին ունի կանոններ, որոնց պետք է հետևել:
Աստվածաշնչում տեղ գտած պատգամներից ու մտքերից այս մեկն էլ է մտնում ամենակարևորների շարքում։ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ․ 22։39)։ Սակայն մենք՝ որպես անկատար մարդիկ, արդյոք լիովի՞ն ենք ըմբռնում այս մտքի իմաստը, թե՞ մասամբ։