Այն խորհրդանշում է մեր սրտի, հոգու, մտքի և զգայարանների միությունը, երբ տվյալ մարդն իր ողջ էությամբ հավատում է կարդացվածին: Ձեռնամած ենք լինում նաև «Կեցո»-ի և «Փառք ի բարձունս»-ի ժամանակ: Պատարագիչ հոգևորականը նույնպես որոշ աղոթքներ ձեռնամած է ասում:
«Հավատամքը» մեր քրիստոնեական հավատքի խտացված ամփոփումն է, երբ բարձրաձայն բերանով խոստովանում և ասում ենք այն, ինչին հավատում ենք: Ուղղափառ հավատքի խոստովանությունը Եկեղեցի մուտք գործելու խորհրդական դուռն է և առաջին նախապայմանը: Ուստի դա է պահանջվում նաև յուրաքանչյուր մկրտյալից:
Ինչպես որ մարդու մարմինն է անդամներից՝ իբրև մասերից բաղկացած մի ամբողջություն, այդպես և ազգի հասարակությունն է մի ամբողջություն, որի մասերը կամ անդամներն ազգի բոլոր անհատներն են:
Անվանափոխությունը մկրտող հոգևորականի իրավունքն է: Ըստ ձեռագիր մի քանի «Մաշտոցների»` ծնողներն իրենք են քահանային ասում երեխայի անունը, իսկ 1785 թ. տպագիր «Մաշտոցից» սկսյալ` անուն դնելը վերապահված է հոգևորականին:
Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խորը մտահոգությամբ և ցավով արձանագրել է վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Նոյեմբերի 9-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ հոգեհանգիստ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, սրբազան արարողությանը ներկա էին Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ: Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի վանական […]
«Պետք չէ մտածել, թե ինչպես վրեժ լուծել թշնամուց, այլ՝ ինչպես բուժել և հեզության բերել նրան և հեզությամբ հաղթել նրա դաժանությանը, քանզի հեզությունից հզոր բան չկա։ Հենց այդ մատնանշելով՝ մեկն ասել է. «Մեղմ լեզուն փշրում է ոսկորները» (Առակաց ԻԵ 15) և «Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրույթը» (ԺԵ 1)։
Աստվածաշունչն առանձնահատուկ կերպով է ընդգծում, որ մեղք է այն ամենը, ինչ մարդուն բաժանում է Աստծուց ու բարի գործերից:
Այս հարցի վերաբերյալ որևէ հստակ կանոն կամ որոշում չկա: Պարզապես կնքահայր դառնալուց առաջ պետք է շատ կարևոր մեկ բան հիշել. կնքահայրությունը մեծ պատասխանատվություն է, և կնքահայրը մեկ օր պատասխան պիտի տա Աստծո առաջ:
Այսպիսի հարց է երբեմն ծագում, երբ մկրտվածը կամ նրա ծնողները դժգոհ են իրենց կնքահորից և այլևս չկան նախկին ջերմ հարաբերությունները: Բայց մկրտվածի դեպքում կնքահոր փոփոխություն հնարավոր չէ, քանզի այդ մարդն է եղել վկան ու երաշխավորը Ս. Մկրտության ժամանակ:
Ջրի մեջ երիցս ընկղմելը խորհրդանշում է Տիրոջ մահը, թաղումը, իսկ ջրից դուրս գալը` հարությունը: Ջրի մեջ մտնելով` մեռնում ենք Քրիստոսի հետ մեր մեղքերի համար, ընկղմվելով` թաղվում Նրա հետ, ջրից դուրս գալով էլ` հարություն առնում: Ս. Մկրտության խորհուրդն իրական մուտք է Քրիստոսի մահվան մեջ և, հետևաբար, նաև Նրա հրաշափառ հարության: Այլ խոսքով` մկրտվել նշանակում է Քրիստոսի հետ մեռնել, թաղվել և հարություն առնել։
Հանդիպումին Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էր Ժընեւի մէջ Կաթողիկոսարանի միջ-եկեղեցական յարաբերութեանց ներկայացուցիչ փրոֆ. Թենի Փիրի-Սիմոնեանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երբ մեզ խանգարում են մեր մեղքերը ու չենք կարողանում շարունակել մեր կյանքի ընթացքը՝ առանց դրանք խոստովանելու, ինքներս մեզ հարցնում ենք՝ ո՞ւմ առաջ խոստովանեմ:
Թվում է, թե դա մարդկային է, հենց այդպես էլ նրանք համարում են իրենց արարքը: Ատելը, այո՛, մեղք է նրանց համար, սակայն քայլեր չեն ձեռնարկում չատելու համար:
Տե՛ր, Դու փափագեցի՛ր Խաչը, գիտեմ, քանզի անհուն սիրովդ արբած՝ մարդկության փրկության համար դեպի մահը գնացիր, կախվելու Սաբեկա ծառից, որպեսզի Քո Հայրը հեռացնի վրեժխնդրության սուրը, որ բարձրացրել էր աշխարին հարվածելու:
Վարդապետ նշանակում է վարժապետ, ուսուցիչ: Նրանց ուսուցանած ճշմարտությունները հաստատվում էին եկեղեցական ժողովներում և որդեգրվում Եկեղեցու կողմից՝ իբրև կարևոր վարդապետական սկզբունքներ:
Գուցե հետ դարձի ճանապարհ միշտ կա, բայց պետք չէ կորցնել այն գեղեցիկ պահը, որ Տիրոջ հետ ապրելով կզգանք ու կվայելենք:
Մեր կյանքի բոլոր իրավիճակներում, երբ հույսը սկսում է մարել, երբ այլևս չենք վստահում սեփական ուժերին, սկսում ենք ապավինել Աստծուն: Մինչդեռ իրականում տեսականորեն գիտենք ու հասկանում ենք, որ Աստված ամենուր ու մշտապես է մեր միակ հույսն ու ապավենը, որ անգամ այն պահին, երբ կատարելապես վստահ ենք մեր ուժերին, պիտի որպես ապավեն ունենանք Տիրոջը, խնդրենք Նրա առաջնորդությունը:
Միշտ չէ, որ իսկապես արժեք է ներկայացնում այն, ինչը առաջին հայացքից արժեքավոր է թվում։ Երբևէ հարցրե՞լ եք ինքներդ ձեզ՝ թղթադրամները, որոնք չունեն արժեք կարող են ձեր կյանքին իսկական իմաստ հաղորդել։
Բեյրութի Սուրբ Եղիա աթոռանիստ եկեղեցում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. և Գերջ. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ նորընտիր Պատրիարքի գահակալության սրբազան արարողությունը:
Ինձ համար այլ կերպ ապրելն ու ինքնադրսևորվելն անհնար է։ Գրելը հոգևոր պահանջ է։ Ես գրում եմ իմ ներսի, իմ սրտի արևածագերի ու մայրամուտների մասին։ Երբ երջանիկ եմ, իմ ներսում արևածագը չի ավարտվում, իսկ երբ տխուր եմ, իմ ներսում ամենասիրուն արևամուտն է։ Ես գրում եմ իմ՝ հենց այդ աշխարհի մասին։
Կյանքում, զանազան մրցույթներում ու մրցություններում մեր պայքարն է առաջինը լինելը, առաջին տեղը զբաղեցնելը:
Ղուկիանոսը լսել էր Հիսուսի բոլոր այն խոսքերը, որոնք Նա խոսել էր Խաչի ճանապարհին և խաչի վրա: Եվ եկել էր այն եզրակացության, որ Հիսուս Նազովրեցին ոչ միայն չարագործ չէր, այլև մի անսովոր մարդ էր: Հիսուսի մահվանը հաջորդող հրաշալի դեպքերը՝ արևի խավարումը, երկրաշարժը և այլն, խորապես ազդեցին այս անաչառ և անկողմնակալ մարդու վրա, որն ի վերջո ինքնաբերաբար արտասանեց. «Արդարև այս մարդը արդար էր» (Ղուկ. 23:47):
Մեզ բոլորիս շատ հաճելի է, երբ եղանակը մեղմ է լինում։ Նույն ձևով մեզ համար հաճելի է գտնվել այն անհատի կողքին, ով հաշտ ու խաղաղասեր բնավորություն ունի։
Սակայն Աստված ընտրեց հենց Աբրահամին՝ հավատալով, որ նա կարող էր պատասխանել Իր կոչին: Եվ ամենինչ այդպես էլ եղավ, ինչի արդյունքում Աբրահամը դաշինքի մեջ մտավ Աստծո հետ, դրանով իսկ կատարելով մի քայլ, որն հանդիսանում էր Ադամի արարքի ճիշտ հակառակը:
Տաղավարահարաց Տոնից հետո Հիսուս մնում է Հուդայում ՝ Երուսաղեմից ոչ հեռու գտնվող մի տեղում և երբեմն-երբեմն երևում է Սուրբ քաղաքում: Այդ ժամանակ քարոզչությունից վերադառնում են յոթանասուն աշակերտները, ովքեր մեծ ուրախությամբ վկայում են.
Քրիստոնեության հիմնադրումից ի վեր բազմաթիվ սրբավայրեր են կառուցվել սրբերի շիրիմների և մասունքների վրա, ուր նրանց հիշատակությունների առթիվ տոնական Ս. Պատարագներ են մատուցվել, և հիշատակելի սրբերն իրենց բարեխոսական աղոթքներով աղոթակից են դարձել զինվորյալ եկեղեցու անդամներին:
Դրանից հետո Սուրբ Պողոսի աչքերը բժշկվեցին, և Նա մկրտվեց:
Բարկության պահեր շատերս ենք ունենում, ու հաճախ նման իրավիճակներում գործում ենք ոչ թե մտքով, այլ էմոցիաներով: Ու երբ գալիս է հանդարտվելու ու սառը գլխով դատելու պահը, հասկանում ենք, որ կային խոսքեր որոնք կարելի էր չասել, կամ գոնե ասելուց ավելի զուսպ գտնվել:
«Եկե՛ք Ինձ մոտ բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգիստ կտամ» (Մատթ. 11։28)։ Տեր Հիսուս Քրիստոս դիմեց մեզ այս կոչով, և այժմ մենք մտածում ենք, թե հատկապես ում էր ուղղված Նրա այս կոչը: