Ռուսաստանը հույս ունի, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի սահմանի իր նկատմամբ, որոնցից կտուժի միջազգային ֆինանսական համակարգը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է և տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ:
Կյանքում շատ կարևոր է սովորել ներել և ներողություն խնդրել։ Երբ սխալ ենք գործում պետք է գիտակցենք, որ հաջորդ պահին պետք է զղջանք կատարածի համար և ներում հայցենք Տիրոջից։ Այսինքն, առաջին հերթին պետք է մեղքն ընդունենք, որպեսզի հետագայում նաև զղջանք։
Հիշենք մեր ամենապարզ շնորհները։ Օրինակ՝ կարողանում ենք խոսել, չէ՞ որ այս էլ մի շնորհ է՝ տրված Տիրոջից, և պետք է միայն բարուն ծառայեցնենք, սակայն ի՞նչ ենք անում մենք։ Երբեմն բամբասում ու չարախոսում ենք։ Այս պարզ դեպքով էլ տեսնում ենք աստվածային շնորհի հանդեպ մեր վերաբերմունքը, մեր մոտեցումը։
Եվ այդժամ բանտապետն ասում է Բարաբբային, որ լավ նորություն ունի նրա համար, ինչին Բարաբբան արձագանքում է միանգամայն անտարբերությամբ՝ մտածելով, որ, միևնույնն է, հասել է իր մահվան ժամը:
Այդ կանոնների շարքից է նաև կնոջ՝ գլխաշորով եկեղեցի մտնելը, ինչը պարտադիր պայման է ցանկացած կնոջ համար: Ոմանք կարող են հակառակվել, ոմանք՝ չհամաձայնել, բայց եկեղեցին ունի կանոններ, որոնց պետք է հետևել:
Աստվածաշնչում տեղ գտած պատգամներից ու մտքերից այս մեկն էլ է մտնում ամենակարևորների շարքում։ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ․ 22։39)։ Սակայն մենք՝ որպես անկատար մարդիկ, արդյոք լիովի՞ն ենք ըմբռնում այս մտքի իմաստը, թե՞ մասամբ։
Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք»: (Հովհ. 13:34)
Երբ խոսում են մարգարեությունների մասին, շատերը այն նույնացնում են գուշակությունների կամ ապագան կանխատեսելու հետ։ Իրականում, մարգարեանալ նշանակում է Աստծո խոսքի կրողն ու փոխանցողը լինել մարդկանց։ Մարգարեն, այն մարդն է, ով արթնացնում է մարդկանց մեջ խղճի ձայնը, հոգևոր զգացումները։ Առհասարակ, նրանց պարտքն է եղել պայքարել այն ամենի դեմ, ինչը կարող էր մարդկանց հեռացնել Աստծուց։
Մեր հոգևոր կյանքում անհնար է, որ անմասն մնանք զանազան հոգևոր խորհուրդներին մեր մասնակցությունից։ Օրինակ՝ ներկա ենք գտնվում Պսակի և Մկրտության խորհուրդներին։ Այս արարողությունների մեջ հետաքրքիր նմանություներ կան։
Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլև տարբեր դավանանքների ու կրոնների պատկանող մարդիկ: Բոլորը շտապում են եկեղեցի, ի խորոց սրտի աղոթում առ Աստված՝ գոհություն հայտնելով Բարձրյալին՝ այս մեծ շնորհին արժանացնելու համար:
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Աստվածաբանի կամ իչպես հայտնի է՝ Սուրբ Գրիգոր Նազիանզացու հիշատակության օրը։ Մեծ սուրբը քրիստոնեության պահապանների շարքում դասվում է առաջամարտիկների թվին, քանի որ մղում էր պայքար արիոսականության դեմ։ Նա չէր ցանկանում տեսնել քրիստոնեության խեղաթյուրումը ու իր պայքարի միջոցով հասավ քրիստոնեության անաղարտ պահպանմանն ու փոխանցմանը ժառանգներին՝ մեզ։
Մենք մեզ միշտ իրական քրիստոնյաներ ենք համարում։ Կարծում ենք, թե դրա համար բավարար է սոսկ ասելը, թե Քրիստոս է Աստված, ընդունում ենք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն, գնահատում ենք շնորհները, որ ունենք և գիտենք Քրիստոսի զոհաբերման մասին։
Ի՞նչ է հավատարմությունը։ Մեր ընկերներին, մտերիմներին հաճախ ենք մեղադրում դավաճանության մեջ, քանի որ համարում ենք, որ նրանք բավարար չափով հավատարիմ չեն եղել մեզ։ Ինքներս քաջ գիտակցում ենք նաև, որ մենք էլ աշխարհում ամենահավատարիմները չենք, որ մենք էլ երբեմն վարվում ենք հենց մեզ դավաճանողների նման։ Իսկ հավատարմությունը պարզապես պատասխանատվությունն է ոչ թե սեփական եսիդ, այլ այլոց՝ մերձավորների համար նույնպես։
Արդ, սիրենք Աստծուն՝ ի դեմս Հիսուս Քրիստոսի, որովհետև Նա մեզ համար փրկության առիթ հանդիսացավ, այլ ոչ թե օրենքը: Տեսնո՞ւմ ես, Քրիստոսը մեզ ինչպիսի բարության պատճառ եղավ, և ի՞նչ էր ասում օրենքը:
Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սյունյաց թեմի Թեմական Խորհրդի ատենապետ, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ առաջնորդությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանի:
Առաջինն ի՞նչ կհարցնեինք մենք՝ Քրիստոսին տեսնելով։ Մտածե՞լ ենք երբևէ, թե ինչ պետք է հարցնենք կամ, առհասարակ, կա՞ն հարցեր։
Աստվածաշունչը մեզ սովորեցնում է բարություն ու սեր տարածել ու հոգում չարություն չկուտակել: Բայց այսքանը իմանալուց հետո էլ, մենք շատ հաճախ չարանում ենք աշխարհի ու մարդկանց առաջ: Երբ հոգում բնակվում է չարը, նրան այնտեղից վտարելը՝ դառնում է լուրջ խնդիր, պայքար:
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Թեոդոս թագավորի, ինչպես նաև Եփեսոսի մանկանց հիշատակության օրը։
Որպես ամփոփում՝ տեր Բարդուղիմեոսը նշեց․ «Այս ընտանիքները լուրջ ուշադրության կարիք ունեն, ու մենք բոլորս պիտի նրանց կողքին լինենք և օգնենք հաղթահարել այդ մեծ դժվարությունը, որովհետև, ի վերջո, նրանց զավակները մեր բոլորի համար են հայտնվել նման իրավիճակներում։
Գիտեք, հեշտ չի ապրել այնպես, որ յուրաքանչյուր քայլդ լինի աստվածահաճո: Շատ հաճախ անում ենք բաներ, որոնք Տիրոջ համար ընդունելի չեն: Հասարակ սուտը, որ ասվում է արդեն իսկ մեր կողմից սխալ է, բայց մարդը երբեմն ստիպված է գնում նման քայլի: Սա չի նշանակում՝ հեռացանք Աստծուց, կամ կորցրեցինք նրա վստահությունը, պարզապես գործեցինք հերթական սխալը, որի համար պահանջվելու է անկեղծորեն զղջալ և ապաշխարել: Բայց այդ ապաշխարության մեջ այնքան անկեղծություն է պետք դնել, որ իսկապես արժանի լինենք ներման: Նա լավ գիտի, թե իրականում մեր սրտերում ու հոգում ինչ կա պահված, ուստի չպետք է փորձենք մոլորությամբ առաջնորդվել:
Ժամանակ կար, երբ ինքս էլ չէի գիտակցում Տիրոջ կամքի կարևորությունը:
Հունվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
«Մարդիկ ի՞նչ են ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես» (Մարկոս 8:27),- այս հարցը տվեց Քրիստոս իր աշակերտներին։ Աշակերտները պատասխանեցին․ «Հովհաննես Մկրտիչը, և ոմանք՝ Եղիան, իսկ ուրիշներ՝ մարգարեներից մեկը» (Մարկոս 8:28):
Մարդկանց մեջ գոյություն ունեցող աստիճանակարգումը իրականում հաճախ է հարցեր առաջացնում։ Ինչո՞ւ է այնպես ստացվում, որով որոշներն ավելի հզոր ու զորեղ են թվում, մինչդեռ մյուսները՝ ոչ այնքան։ Ինչու է այդպես։
Հավատի մասին խոսելը շատ դժվար է, քանի որ այն ներսից է գալիս ու բառերով արտահայտելը, երբեմն շատ դժվար է լինում։ Ես իմ ներսում զգում եմ դրա անբացատրելի ուժն ու ազդեցությունը ինձ վրա, բայց երբ մարդիկ փորձում են հարցնել՝ ինչ ազդեցություն է այն թողնում ինձ վրա,այդ պահին պարզապես լռում են։ Կան բաներ, որոնք բացատրություն չունեն, դրանք ապրելու ու զգալու համար են։ Հավատը հենց այդ երևույթներից մեկն է․ նրանով պետք է ապրե՛լ ու վերջ ։
Խաչակնքելիս հայերը սկզբում ձեռքը տանում են ձախ, հետո` աջ, իսկ ռուսներն ու հույները` հակառակը: Երբ հայերը խաչակնքում են, աղոթում են և ձեռքի համարժեք շարժումներ կատարում. Հանուն Հոր (աջ ձեռքը բարձրանում է դեպի ճակատ) և Որդվո (ձեռքն իջնում է կրծքավանդակ) և Հոգվույն (ձեռքը գնում է ձախ կողմ), Սրբո (ձեռքը գնում է աջ կողմ), ամեն (ձեռքը բաց ափը դնում են կրծքին):
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի՝ պայմանավորված Սփյուռքի ներկայիս իրավիճակով եւ հայ կյանքում ունեցած առանցքային դերակատարությամբ։ Այդ մասին Հայրապետական հռչակագիրը հունվարի 9-ին Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում ընթերցվել է Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում՝ «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի կողմից։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» երկնաձայն ավետիսով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ՝ եկեղեցում համախմբված բարեպաշտ հավատացյալներիդ, համայն մեր ժողովրդին և Աստվածորդու առջև խոնարհված հովիվների ու հրեշտակների հետ օրհնաբանում մարմնացյալ Փրկչին՝ ասելով. «Փառք բարձունքներում մեծդ Աստծուն, որ եկար և Քո հայտնությամբ փրկեցիր տիեզերքը»։