Բաժիններ՝

Նախանձը

– Զավա՛կս, հեռու մնա նախանձից,- հորդորում էր հայր Պորֆիրիոսը։- Այն հալումաշ է անում մարդուն։ Մի միանձնուհի նախանձում էր մեկ այլ քրոջ, և նրան սկսեց թվալ, թե վերջինս ամոթալի կապի մեջ է հոգևոր հոր հետ։ Ու սկսեց դրա մասին պատմել այնպես, ասես իրականում կատարված փաստի մասին խոսելիս լիներ․․․

Նախանձոտ մարդուն ինչ ասես պատահում է։ Ինքս եմ համոզվել դրանում ուրիշների օրինակով․․․

Մարդիկ ինձ համարում են լավ հոգևոր հայր, և այդ պատճառով շատերն են գալիս ինձ մոտ՝ խոստովանության։ Նրանք բոլորովին անկեղծ պատմում են ինձ այդ ամենի մասին։

Հեռո՛ւ մնա կանացի այդ տրտունջներից ու արցունքներից։ Քրիստոսի՜ն, զավա՛կս, Քրիստոսի՜ն սիրենք հնարավորինս ուժգին, Աստվածային բաղձանքով։

Կարդացեք նաև

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս