Սպասվում են կարճատև տեղումներ
ՀՀ տարածքում`
Հունիսի 6-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 7-10-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Երևան քաղաքի հունիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 36.60C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 4.40C (1967 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 20.30C