
Եղանակը Հայաստանում՝ առաջիկա 5 օրերին

Հանրապետության տարածքում`
Հունիսի 12-16-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-15-ին աստիճանաբար կբարձրանա՝ ընդհանուր առմամբ 8-10 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 12-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանակությունը փոքր է: 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
- Օդի առավելագույն ջերմաստիճան 35.40C (1990 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 9.30C (1985 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 21.40C