
Օձ՝ Սյունիքում

Հունիսի 7-ին, ժամը 11.43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի 1-ին փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մանկապարտեզի մոտակայքում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Մանկապարտեզի մոտակայքում գտնվող չշահագործվող խողովակի մեջ հայտնաբերվել է մոտ 1.10մ երկարությամբ իժ տեսակի օձ և վնասազերծվել: