Բաժիններ՝

Բանկերը շարունակում են արմավիրցիներից վարկերը պահանջել

Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Եղիազար Ասմալյանը, ով 2,5 հա տարածք հող է մշակում և Արմավիրում տեղացած կարկուտի պատճառով մեծ վնասներ է կրել, Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ առևտրային բանկերը, որոնցից իրենք վարկեր են վերցրել հողերը մշակելու համար, շարունակում են պահանջել իրենց տոկոսները՝ հաշվի չառնելով կառավարության որոշումը, ըստ որի «վարկեր վերցրած գյուղացիների վարկերի և դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության և իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով»:

Վերը նշված որոշումն ընդունվել է մայիսի 23-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ Արմավիրում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցության արդյունքում։
«Վարչապետն ասում ա, որ բանկերը սառեցնում են երեք տարով, բայց բանկի տերերը գալիս են մեր տներ և ասում, որ նման բան չկա, իրենց փողերը պիտի տանք, ֆսյո, տոկոսներն են ուզում: «Ֆինկան», «Կոնվերս բանկը», «Արդշինինվեստբանկը», բոլորն էլ նույնն են ասում: Ասում են՝ դա մեր վրա չի ազդում, վերցրել եք, բերեք մուծեք, իսկ իշխանություններն ուրիշ բան են ասում, մարդ չի հասկանում, թե դա ոնց ա լինելու»,- ասել է արմավիրցին՝ մտահոգություն հայտնելով, թե ինչպես պետք է իրենք տան այդ գումարները, ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ բերք ունեն, ո՛չ էլ ապրուստի միջոց:
«Էն օրն էլ վարչապետն էր մեր գյուղում, մարդկանց հետ զրուցում էր, ասում էր՝ էս կանենք, էն կանենք, բայց բանկերն ասում են բերեք մեր փողերը մուծեք, վարչապետն ասել ա, թող ինքն էլ տա: էդ փողերը մերն են, վարչապետինը չեն»,- ավելացրել է նա՝ ընդգծելով, որ ինչ անում են, իշխանությունների օգտին են անում, ժողովրդի օգտին ոչ մի բան էլ չեն անում:

Ամբողջական հրապարակումը՝ Tert.am-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս