Բաժիններ՝

Օձը մտել էր Նոր Գեղիի մթերային խանութ

Օձ է նկատվել 

Հունիսի 5-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում` զորամասի մոտակա խանութում, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը նկատվել է Նոր Գեղի գյուղի Գ.Նժդեհ փողոցի թիվ 1 շենքում` մթերային խանութում:
Ժամը 18.14-ին տեղի ուժերով օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հունիսի 5-ին, ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր 1-ին նրբանցքի թիվ 66 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փևկարարական ջոկատը:
Ժամը 17.50-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հունիսի 5-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Չափնի գյուղի տներից մեկի տանիքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Ժամը 18.00-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս