
Կարկտահարություն` Սյունիքի մարզում

Հունիսի 9-ին, ժամը 08.22-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի ցանքատարածությունները և փլուզվել է Ռ.Համբարձումյանին պատկանող տան բակում գտնվող օժանդակ շինության պատը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը: