ՍՈՒՐԵՆ ՀԱՍՄԻԿՅԱՆԸ երկար տարիներ զբաղեցնելով կառավարող պաշտոններ կինոոլորտում, լինելով հայ կինոյի բոլոր նշանակալից իրադարձությունների կենտրոնում, մնաց այն բացառիկ մտավորական այրերից, որոնք արվեստը, մտավոր գործը, հետազոտական, մանկավարժական աշխատանքն ու գիտությունը գերադասում են ամեն ինչից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ շնորհավորել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին:
Դատախազությունը 2022 թ.-ի սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Հայաստանի ագրոպարենային համակարգերի խնդիրներն ու հնարավորությունները՝ համաժողով. ՈՒՂԻՂ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Սեպտեմբերի 29-ի առավոտյան 1-02 զանգած քաղաքացին հայտնում էր, որ Աշտարակի Արարատյան փողոցում կայանված իր մեքենան գողացել են: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր մեկնեց օպերատիվ-քննչական խումբը:
Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 12-ին, ժամը 01.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 24-ամյա Կարեն Գ.-ին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Սանջայ Մահատոն զուգարան գնալիս է եղել, երբ նրա վրա վագր է հարձակվել։ Ազգային պարկի ղեկավարության ներկայացուցչի խոսքով ՝ նախկինում այդ նույն վագրը սպանել էր 12-ամյա երեխայի։ «Միայն այս վագրը արդեն չորս մարդ է սպանել։ Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի որսանք գիշատչին»,- ասել է Ազգային պարկի ղեկավարության ներկայացուցիչը։
Խաղաղությունը պիտի գա որպես պարգև, որպես հնարավորություն՝ նոր կյանքի, նոր ժամանակների, գիտակցության նո՛ր շեմի։ Բայց խաղաղությունը մեզ պիտի հույսով լի՛ գտնի։ Ամեն ինչից առաջ հու՛յս ունեցեք, այս դժվար ու ծանր ժամանակներում, և խաղաղությունը կգա։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, Արմավիրի շտապօգնության կայանից ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց ահազանգ, որ մեկնում են Շենավան գյուղ, որտեղի գազալցակայանում դանակահարված մարդ կա:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20։21-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Ծլան» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 14-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Փամբակ, Գուգարք գյուղերի գազասպառողների, «ԱԱԲ Պրոեկտ», «Արգիշտի 1» ՍՊԸ-ների, «Ռոբ և Կարեն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15։41-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վերին Արտաշատ գյուղում՝ գազալցակայանի սպասասրահի տանիքում։
2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գնաճը կազմել է 3.84%: Վերը նշված ապրանքախումբը սպառողական զամբյուղում ունենալով 4.85% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.16 տոկոսային կետով: 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 21.0% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում:
Երևանում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիները կրկին ահազանգում են՝ քաղաքապետարանի, տեսչական մարմնի և ոստիկանության աշխատողներն այսօր կրկին մեծ քանակությամբ ապրանք են առգրավել։
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գուգարք գյուղում բնակվող մի երիտասարդ անցած ամիսներին իրենց գյուղում գողություն է արել: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի Կորի փողոցի մի բնակչուհի. որ երբ առավոտյան 20 րոպեով բացակայել էր տնից և դուռը թողել բաց, հյուրասենյակից գողացել էին հեռուստացույց, իսկ պահարանում դրված պայուսակի միջից՝ 12 հազար դրամ:
Արարատի մարզի Տափերական գյուղում բնակչության մեծ մասը խաղողագործությամբ է զբաղվում, և դեռ անցյալ տարի նրանք դժգոհել էին, որ ամենաշատ խնդիրները խաղողի մթերման դեպքում են առաջանում, ավելին, շատերը ցանկացել էին այգիները լրիվ վերացնել: Փորձեցինք պարզել, թե այս տարի ի՞նչ վիճակ է:
Էվտրոֆիկացիայի ամենապիկ շրջանը եղել է 2018 և 2019 թվականներին, այդ երկու տարիներին ամենատաք եղանակն էր:
Մաղթում ենք քաջ առողջություն, երջանկություն և երկար տարիների կյանք»:
Հանցագործության բացահայտումից հետո Բանկի աշխատակիցը փորձել է փախուստի դիմել, սակայն Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի մեկնման սրահից բերման է ենթարկվել և ձերբակալվել:
«Լիահույս եմ, որ այս օժանդակությունը բարձրացնելու է բնակիչների կյանքի որակը և ապահովելու է նրանց սոցիալական և տնտեսական բարեկեցությունը»,- նշեց դեսպանը։
Ենթադրյալ հանցանք կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն, կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ:
ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական շինտեխնիկան թիրախավորելու մասին տեղեկատվությունը
Հայաստանը վավերացրել է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան:
Բ. Պ.-ն ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է:
Հանրապետությունում գործող մանկապարտեզներում մեծ թվով երեխաների ընդգրկելու խնդիր կա:
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ավելի խորացնել և ամրապնդել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը բնապահպանական մարտահրավերները հաղթահարելու համար:
Հայաստանի վճարահաշվարկային շուկայի ամենախոշոր համակարգը ներկայացնող Telcell ընկերությունը հայտնում է, որ 15 տարի ղեկավարումից հետո Արամ Ազատյանը թողնում է գլխավոր տնօրենի պաշտոնը։