Այսօր առավոտյան Էջմիածին-Երևան մայրուղին փակած բեռնատարների վարորդները հանդիպել են Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանի և նախարարության աշխատակիցների հետ, քննարկել իրենց մտահոգող խնդիրները։
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը եւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն վերանորոգել եւ կահավորել են կենտրոնը եւ տրամադրել տարբեր տարիքի երեխաների համար նախատեսված պարագաներ, զարգացման խաղեր, ուսումնական եւ այլ նյութեր:
Աշխարհի ավելի քան 20 երկրի շուրջ 500 մարզիկ և մարզուհի 3 օր շարունակ պայքարել են 55 հավաքածու մեդալների համար:
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.41մ (16.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 2 սմ-ով։
Ենթակառուցվածների վիճակը և սպասարկումը բարելավելու համար առկա և հետագա ծրագրերում աշխատանքները կիրականացվեն նոր մոտեցումներով՝ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք աշխատանքների պլանավորման ժամկետներին՝ խցանումներից հնարավորինս խուսափելու համար։
Սերտիֆիկատներ ստացած քաղաքացիների թիվն արդեն հիսունմեկ է, որոնցից ութն իրացման փուլում է, չորսն՝ ավարտված։
Փոխքաղաքապետ Սիմոնյանը նշել է, որ բուժհաստատության ներկա անմխիթար վիճակն արդեն իսկ փաստում է, որ այս պայմաններում դժվար է պատկերացնել լավ և որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու հնարավորությունը:
Նորոգումից հետո վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին:
Հոկտեմբերի 19-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 20-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի ջրամատակարարումը:
«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն այս տարի ևս, արդեն երկրորդ անգամ, անցկացվել է հայ ժողովրդի համար մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության հարկի տակ:
Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի` ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թվականի մայիսից մեկնարկած պեղումները և հնագիտական հետազոտություններն ավարտվել են։
«Կնոպկա» են սեղմել ու այսքան մարդու հացին վայիս եղել. Բողոքի ակցիա Արմավիրում
Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 3108 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 387 դեպք:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյայի և այլ անձանց կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրվագներ, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղում այրվում է տնակ։
Գործարկվելու է բնակավայրի շչակը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 13-ին Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 33-ամյա Արթուր Մ.-ն:
2023 թվականին Վրաստանի 800 հազար թոշակառու կստանա բարձրացված կենսաթոշակ։ Մինչև 70 տարեկան թոշակառուների կենսաթոշակը կբարձրանա 35 լարիով (12 դոլար) և կդառնա 295 լարի (106 դոլար), իսկ 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուներինը՝ 65 լարիով և կդառնա 365 լարի (130 դոլար)։
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 12-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 46-ամյա Դավիթ Ս.-ն:
Մարդիկ աշխատում են մարմնավոր կերակրի համար, հաճախ մոռանալով հոգևոր կերակրի համար աշխատելը։ Մարդը միայն մարմնի սնումով չի կարող իրապես ապրել, այլ պետք է նաև սնի իր հոգին։ Քրիստոս մեր Տերն Ինքն է պատվիրում․ «Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ մնում է հավիտենական կյանքի համար, և որ մարդու Որդին կտա ձեզ» (Հովհ 6.27):
Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության մասին զեկույցում հայտնված «ԳՈւ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ» ընկերության սեփականատերը լքել է Հայաստանը։
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում տված Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ ժամը 10.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում տան հետնամասի պատուհանը բացելով՝ մտել են տուն և ննջասենյակից գողացել մոտ 650 000 դրամ, ոսկյա մատանի:
Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի համաձայն` 2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում է նաև Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը:
Ի տարբերություն մեծահասակների՝ փոքրերը հիմնականում լռում են, ու հենց այդ լռությունն է ավելի հետաքրքիր արտացոլում լուսանկարչությունը։ Կարող է առօրյայում իրենք շատ ժամանակ ուրախ են, խաղեր են խաղում, բայց հենց պատերազմական թեման բարձրաձայնվում է՝ իրենց խաղից դուրս են գալիս ու լռում են։ Այդ լռությունից ես ապրումն եմ վերցնում։ Օրինակ, այդ երեխան, որ տիկնիկի փոխարեն՝ հրացան էր վերցրել՝ կյանքն էր նրան ստիպել, որ այդպես անի։
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը դիմային հատվածում վթարի է ենթարկվել։
Հոկտեմբերի 16-ը Պարենի միջազգային օրն է. մասնագետներն արձանագրում են՝ պարենային անվտանգության առկա խնդիրներն առավել են սրվել համաշխարհային մարտահրավերների պայմաններում:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի թիվ 86/1 հասցեում գտնվող սուրճի գործարանից նկատվում է ծուխ։