Բաժիններ՝

Սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում օգոստոսի 11-15-ին կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, նշելով, որ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: 

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում օգոստոսի 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է  կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է  քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս