
Ավտովթարից տուժածներից 2֊ի առողջական վիճակը կայուն ծանր է, 8֊ինը` միջին ծանրության․ ԱՆ

Հերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության։
8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։