Վրաստանից Հայաստան ձգվող սահմանին նոր ավտոմայրուղի կկառուցվի

Վրաստանից Հայաստան ձգվող սահմանին նոր ավտոմայրուղի կկառուցվի, հայտնում է Sputnik Грузия-ն։

29,3 կմ երկարությամբ ճանապարհը Ռուսթավի քաղաքից ձգվում է մինչև «Սադախլո»-ի անցակետ։

Շինարարության արժեքը կկազմի 250 մլն եվրո, այն կֆինանսավորի Եվրոպական ներդրումային բանկը: Ըստ ծրագրի՝ նոր ավտոմայրուղին անցնելու է գոյություն ունեցող ճանապարհին գրեթե զուգահեռ՝ մինչև Հայաստանի հետ սահման։

Նախագծի իրականացման մրցույթը կհայտարարվի առաջիկայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031