Բաժիններ՝

Երևանում Hyundai-ն մխրճվել է վերամբարձ կռունկի մեջ. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 13:20-ի սահմաններում վրացական համարանիշներով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Նազարբեկյան փողոցում՝ դեպի ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկ» տանող ճանապարհահատվածում, մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։

Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։

Պարզում են «Hyundai»-ի մահացած վարորդի, կայանված վերամբարձ կռունկի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս