
1 զոհ, 4 վիրավոր. վթար` Ծովագյուղ-Ճամբարակ խաչմերուկում

Օգոստոսի 14-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհների խաչմերուկում իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատարը և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան:
«Օպել Զաֆիրայի» վարորդը՝ 69-ամյա Ջուլետա Հ.-ն, մահացել է, իսկ չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: