
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ132-կմ135 հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, 2024 թվականի օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:00-19:00-ն ընկած հատվածում սահմանափակվելու է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, թունելի փակման ընթացքում երթեւեկությունը կկազմակերպվի ներպետական նշանակության Դևդորակ թունելի շրջանցային ճանապարհով (Ն-205)։
Նշված օրերին երթևեկության փոփոխությունը կիրականացվի պարեկային ոստիկանության համակարգմամբ և վերահսկողությամբ։