
Ադրբեջանում հայտնել են ներքին զորքերի զինծառայողի մահվան մասին

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ներքին զորքերի զինծառայող Սարհան Նուրիման օղլի Գուրբանովի մահվան մասին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։
Վերջինիս հաղորդմամբ՝ օգոստոսի 14-ին մահացած զինծառայողը հանդիսացել է Խաչմազի շրջանի Քիրագլը գյուղի բնակիչ, որը ծառայել է Հաջիգաբուլում տեղակայված զորամասում։
Լրատվամիջոցը հավելել է, որ զինծառայողը մահացել է հիվանդությունից։