Դավթաշենում էլեկտրաշչակ կգործարկվի
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում կգործարկվի էլեկտրաշչակ։ Երևանի քաղաքապետարանն այս մասին իրազեկում է տարածել և հայցել է քաղաքացիների ներողամտությունը։
«Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:00-15:00-ի ընթացքում Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրաշչակ»,-նշում են քաղաքապետարանից։