Գիրքն անդրադառնում է հայոց պատմությանը և մշակույթին, Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած տառապանքներին ու բազմահազար որբերի և այրիների ողբերգական վիճակին։
Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենայի վարորդը Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա և 54-ամյա երկու տղամարդու: 34-ամյա Գոռ Պետրոսյանը մահացել է, իսկ 54-ամյա տղամարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) հայկական թանգարանների ազգային կոմիտեն և Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, 2022 թվականի հոկտեմբերի 24-28-ը Հայաստանի և Արցախի թանգարանների մասնագետների համար կազմակերպում են «Աղետների ռիսկերի կառավարում» խորագրով քառօրյա դասընթաց-վարժանք:
Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 19-ին Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում հայտնաբերել և ձերբակալել են 53-ամյա Լիլիթ Պ.-ին։
ՀՀ Ոստիկանությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկից հանել Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի բնակարանը։
Կառավարությունն այսօրվա նիստում շարքային կազմի պարտադիր զինծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:
Հոկտեմբերի 17-ին հաղորդվել էր 1960 թ. ծնված Ստեփան Մելքումյանի անհետ կորելու մասին:
Քարտեզագետ, լուսանկարիչ եւ նկարիչ, բազմաթիվ արժեքավոր գիրք-ալբոմների հեղինակ Սեն Հովհաննիսյանը հրատարակության է պատրաստում աշխարհահռչակ ֆրանսահայ քարտեզագետ Զատիկ Խանզադյանի ժառանգությունը։
Հիմա խնդիրը լուծված է։ Հունը մաքրելիս՝ տիղմից բացի դուրս է բերվել մեծ քանակությամբ կենցաղային աղբ։ Տիղմը եւ կենցաղային աղբը հիմնականում բեռնվել եւ տեղափոխվել են գործող աղբավայր
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 17-ին բաժին է ներկայացել 36-ամյա Գրիգոր Գ.-ն:
Հոկտեմբերի 15-ին, կեսգիշերն անց, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ, 26-ամյա մի տղամարդ։
– Ասա տեսնեմ՝ դրախտն ի՞նչ է,- հարցնում էր հայր Պորֆիրիոսը։- Քրիստոսն է։ Երբ սիրում ես Քրիստոսին, այդժամ, չնայած սեփական մեղավորության ու տկարություններիդ զգացումին, դու վստահություն ունես, որ հաղթահարել ես մահը, որովհետև Քրիստոսի սիրո միության մեջ ես գտնվում։ Աստված արժանացնի մեզ տեսնելու Տիրոջ երեսը և՛ այստեղ՝ երկրի վրա, և՛ այնտեղ, ուր գնալու ենք։
Հոկտեմբերի 17-ի գիշերը, ժամը 1.40-ին, «Ստեփանավան» բժշկանան կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին ստացվել է հաղորդում, որ «կրծքավանդակի և դաստակի կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ստեփանավանի Պռոշյան փողոցի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև Սասունցի Դավթի հրապարակ պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Հայոց Հայրապետը նաև անդրադարձել է Հայաստանի հետպատերազմյա ծանր ու դժվարին իրավիճակին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր զորեղ հավատքի շնորհիվ և բարեկամ երկրների աջակցությամբ կկարողանա հաղթահարել առկա մարտահրավերները։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Շրջանառության մեջ է դրվել «Տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում կապահովվի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելը:
Վահան Քերոբյանի ղեկավարած Էկոնոմիկայի նախարարությունը, որի ենթակայության տակ են բազմաթիվ խնդիրներ ունեցող գյուղատնտեսության ոլորտը, արդյունաբերության զարգացման և ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաև երկրի տնտեսության զարգացմանն առնչվող այլ ոլորտներ, այսօր զբաղված է Ֆեյսբուքի և Ինստագրամի համար տեսահոլովակներ նկարահանելով, զբոսաշրջության զարգացմանը միտված լուսանկարների պատվերներ տալով և այդ նպատակի համար պետական բյուջեից հատկացվել է 16 միլիոն դրամ։
Դեպքի առթիվ Թալինի բաժնում կազմված փաստաթղթերը և հայտնաբերված փաթեթը ներկայացվել են նախաքննական մարմնին։
Մենք անընդունակ ենք հիշել ու մեծարել այն հերոսներին, ովքեր, արժանի լինելով հանդերձ, շարունակում են ապրել մեր կողքին:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ կազմել է 625 միլիոն 797 հազար 917:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ու դաստակի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ:
Ուշագրավ է աշակերտի հոր արձագանքը։ Վերջինս դժգոհել է կատարվածից ու համոզմունք հայտնել, որ այդ ամենը տեղի է ունեցել զուտ այն պատճառով, որ Ֆրանսիայում թշնամանք կա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։
Հաջորդ տարի Սևանա լճում կգործի ջրային պարեկային ծառայություն։ Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ, և Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։
Նշված ժամանակահատվածում, ըստ անհրաժեշտության, կարգելվի երթևեկությունը նաև Պռոշյան, Պարոնյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։
Ոլորտի ռազմավարությանը համապատասխան՝ ուշադրությունն ավելանալու է հասարակական և պետական նշանակության հուշարձանների վերականգնման ուղղությամբ։