Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և բաժիններ են տեղափոխվել 46 անձինք
ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 14-ի երեկոյան, մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանության գլխավոր ու Երևան քաղաքի վարչությունների և ենթակա բաժինների, ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Ոստիկանության զորքերի ծառայողներ և պարեկներ։
Ուժեղացված ծառայությունը մեկնարկեց Ոստիկանթյան պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգավորմամբ։
Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 580 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 մեքենա։
Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և բաժիններ են տեղափոխվել 46 անձինք, նաև բաժիններ է ներկայացվել 3 անձ։
Միջոցառման ընթացքում հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 4 գազային ատրճանակ, 8 սառը զենք։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 15 դեպք։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։