Վրաստանը միջազգային վարորդական վկայականներ է տրամադրում

Վրաստանը սկսել է միջազգային վարորդական վկայականների տրամադրումը. այս մասին տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ սպասարկման գործակալությունը սկսել է 1949 թվականի սեպտեմբերի 19-ի «Ճանապարհային երթևեկության մասին» Ժնևի կոնվենցիայով նախատեսված միջազգային վարորդական վկայականի տրամադրումը։

Գործակալության տվյալներով, միջազգային վարորդական վկայականը տրվում է մեկ տարի ժամկետով՝ ազգային վարորդական վկայականի հիման վրա, իսկ փաստաթուղթը վավեր կլինի Վրաստանի սահմաններից դուրս՝ Ժնևյան կոնվենցիայի անդամ երկրներում։

Սպասարկման գործակալությունը տրամադրում է նաև միջազգային վարորդական վկայական, որն ուժի մեջ է 3 տարի ժամկետով, որը նախատեսված է 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի կոնվենցիայով։ Փաստաթուղթը վավեր է Վրաստանի սահմաններից դուրս՝ Վիեննայի կոնվենցիայի անդամ երկրներում։

Միջազգային վարորդական վկայական ստանալու հարցում հետաքրքրված անձը սպասարկման գործակալություն պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

1. անձը հաստատող փաստաթուղթ,

2. ազգային վարորդական իրավունքի վկայական:

Վկայականի տրամադրման արժեքը 109 լարի է։

Տեսանյութեր

Լրահոս