
Այգեստան փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 15-ին ժամը 00:36-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Գործարանային թաղամասում այրվում է տուն:
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը բռնկվել է Այգեստան փողոցում գտնվող տներից մեկում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 02:23-ին:
Այրվել են պատշգամբի կախովի առաստաղը (մոտ 45 քմ), տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ և 1 օդորակիչ: