Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ին կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ:
Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են պատրաստվում Հայաստանում զբոսաշրջիկների թիվը հասցնել 2, 5 միլիոնի, հնդիկների շնորհի՞վ։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից վաղ առավոտյան հայտնեցին, որ հնարավոր ձնաբքի վտանգի պայմաններում առաջիկայում բոլոր տեսակի ավտոմեքենաների համար ժամանակավոր փակ կլինի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
2023 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի, դրանց արդյունքում մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի և 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն
Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ծառայության է կոչվել Սյունյաց թեմում առաջնորդական տեղապահի իշխանության ներքո:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։17-ին, մարվել՝ 05:12-ին: Այրվել են տներից մեկի տանիքը (մոտ 180 քմ), տանը կից անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը (մոտ 1300 հակ) և մյուս տան (մոտ150 քմ) տանիքից մոտ 30 քմ հատվածը:
Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, վարորդներին հորդորում են լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Եկեղեցին իր տարեկան տոնակատարությունների մեջ ոչ միայն Տերունի տոներ ու սրբոց օրեր ունի, այլև տարին մեկ անգամ հրեշտակների հիշատակություն է կատարում հետևյալ խորագրով՝ «Սրբոց հրէշտակապետացն՝ Գաբրիէլի ու Միքայէլի և ամենայն երկնային զօրացն»:
Կատարվում է քննություն:
Մկրտչյաների եռանդամ ընտանիքը ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո հաստատվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ մի հին տան, որտեղ ավելի քան 30 տարի մարդ չի բնակվել։ Առանց սանհանգույցի, գազի ու կոմունալ որևէ հարմարության տանը, ինչպես ընտանիքի որդին՝ Գագիկ Մկրտչյանն է ասում, մի կերպ են գոյատևում։
Բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով ժամանակավորապես դադարեցվել է եղանակի վատթարացման պատճառով
Երևանի պատմամշակութային արժեք ներկայացվող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացքում է. ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից՝ հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ:
Լուսինե Սեյրանյանի ընտանիքն Արցախում երկու անգամ է տեղահանվել իրենց բնակավայրից, առաջին անգամ Հադրութից են ստիպված եղել հեռանալ: Արցախցի մեր զրուցակիցը, հազիվ զսպելով արցունքները, հիշեց. տունը լքելուց րոպեներ առաջ հաց թխելիս է եղել: Չի կարողացել ավարտել.
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 19-ին, ժամը 11։56-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սոսեի փողոցի թիվ 28/2 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա և հենվել էլեկտրական լարերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Սոֆին՝ Վեհանուշ Հովսեփյանի առաջնեկն է:
Երևանում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Իտալիայի և Խորվաթիայի պատգամավորները նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Առանց խափանման միջոցի:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1958 թվականին ծնված Աղվան Պողոսյանը: Նա նոյեմբերի 17-ին դուրս է եկել Երևանի Կուրղինյան փողոցի շենքներից մեկի բնակարանից և չի վերադարձել:
Նոյեմբերի 19-ին, ժամը 11։02-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Զույգաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
168.am-ի հետ զրույցում Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի նախագահ Նելլի Խաչատրյանն ասաց, որ այդ փոփոխությունների արդյունքում նախադպրոցական հաստատությունների փակման գործընթացը չի դադարել՝ շարունակվում է։
Քաղաքացին կեղծ հոգեւորական է ներկայացել, կատարել թաղման կարգ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում զգուշացրել է Տեր Հարությունը:
Նոյեմբերի 19-ին՝ կիրակի օրը, Բարեկենդան է՝ հոգևոր ուրախության օր, որին հաջորդում է Հիսնակաց պահքը. հավատացյալները պատրաստվում են Աստվածահայտնության տոնին:
Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցելով բնակիչների ներողամտությունը: