20-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 17-ին Սուրգուտ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 20-ամյա Հմայակ Կ.-ն, որը ապրիլի 7-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: