
Անտառում արտասովոր ձայն էր լսել…

Նոյեմբերի 17-ի ժամը 03.36-ին Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից hայտնել են, որ «գլխի, դեմքի, կրծքավանդակի ծակած-պատռած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան քաղաքի 46-ամյա մի բնակիչ:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 46-ամյա տղամարդը 50-ամյա համաքաղաքացու հետ նոյեմբերի 16-ի ժամը 22.00-ի սահմաններում անասուններին փնտրելու նպատակով գնացել են Դիլիջան համայնքի «Լեռնային Հայաստան» առողջարանի հարակից հանդամաս:
Անտառում արտասովոր ձայն լսելու պատճառով 50-ամյա տղամարդը 20 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանի փամփշտանոցում տեղադրել է փամփուշտ, իսկ փականը փակելու ժամանակ տեղի է ունեցել կրակոց, ինչի հետևանքով մոտակայքում գտնվող 46-ամյա տղամարդը ստացել է մարմնական վնասվածքներ:
50-ամյա տղամարդը կամավոր ներկայացել է ոստիկանության Դիլիջանի բաժին և ներկայացրել նշված որսորդական ողորկափող հրացանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին: