Օդի ջերմաստիճանը 28-ին կբարձրանա 2-4, 30-31-ը կնվազի 7-8 աստիճանով: Երեկոյան ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Նախկինում Իրանի Համահայկական խաղերին մասնակցել են նաև Հայաստանի, Արցախի, Ջաւախքի ու եվրոպական երկրներից հայկական մարզական խմբեր։
Հիշեցնենք, որ նավթամուղի նախորդ հրդեհը բռնկվել էր Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով:
Քոլչեսթեր քաղաքի գազանանոցի աշխատակիցները, որոնց դիմել են ոստիկանները, առյուծի մասին լուրը բավական ճշմարտանման են համարել, առավել ևս` որ բնակիչներից մեկին հաջողվել է լուսանկարել կենդանուն:
Հանրապետությունում 2012թ. եղանակային պայմանները գյուղատնտեսության առանձին ոլորտների համար անբարենպաստ էին: Լեռնային և բարձրլեռնային գոտիների անասնապահությամբ զբաղվող գյուղացիներն ահազանգում էին արոտի խոտի պակասության մասին: Խոսակցություններ կային նաև այն մասին, որ եղջերավոր անասունների գլխաքանակի անկում է սպասվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Մոսկվայի Լեֆորտովյան շրջանի դատարանում տեղի է ունեցել ամերիկյան McDonald’s կորպորացիայի «Մոսկվա-Մակդոնալդս» ՓԲԸ-ի դեմ քաղաքացի Վալենտինա Տեդեևայի հայցի հիման վրա դատական վարույթի առաջին նիստը:
Կահավորման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 7.3 միլիոն դրամ: Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:
Վարձով բնակարանների մեծ մասն արդեն վարձկաններ ունի: Սեպտեմբերի նախաշեմին Հայաստանի տարբեր մարզերից Երևան շտապող ուսանողները դեռևս հուլիս ամսից հոգում էին իրենց կացարանի խնդիրները:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 128-րդ կմ-ին՝ Մալիշկա գյուղի մոտ վրաերթի է ենթարկել 1931 թ. ծնված Պատվական Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 15.30-ին, Պ. Հարությունյանը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: Հետաքրքրական է, որ ոստիկանության […]
Արարատի մարզի Դարակերտ գյուղի մշակովի հողակտորները վարակված են ցեցով: Այս մասին գյուղացիներն ահազանգել են Գյուղատնտեսության նախարարություն՝ աջակցություն ստանալու նպատակով:
Հրդեհի արդյունքում այրվել է 1 հա սոճու անտառ: Դեռեեւս պարզ չէ, թե ինչն է դարձել հրդեհի պատճառ:
Եղանակային վատ պայմանները դեռևս գարնան սկզբին լեռնային գոտիներում անասնապահությամբ զբաղվող բնակչության շրջանում անհանգստություն էին առաջացրել: Այդ անհանգստությունն առավել մեծ արձագանք ստացավ վերջին օրերին, երբ պարզվեց, որ խոտի գինը թանկացել է:
Էլ Սալվադորը գտնվում է Խաղաղ օվկիանոսի «Հրե օղակում», ինչի հետևանքով երկարշարժներն ու հրաբխային ժայթքումներն այստեղ հաճախ են տեղի ունենում:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Դավիթ Ղ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
«Ժանդարմերիան ուսումնասիրություն է իրականացրել դեպքի վայրում: Մեր պահանջով` տարածքն ուսումնասիրել է նաև նահանգի Մշակույթի վարչության աշխատանքային խումբը: Այժմ սպասում ենք նրանց զեկույցին, որ առաջնորդվենք դրանով»,- ասել է Յորուքը:
էպիկենտրոնային գոտում կազմել է 5.4 մագնիտուդ, իսկ երկրաշարժի խորությունը 8.9 կիլոմետր: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում
Կիպրոսի ափերի մոտ ապօրինի ներգաղթյալների տեղափոխող նավ է շրջվել ու խորտակվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նավի խորտակման հետևանքով զոհվել է նվազագույնը 6 մարդ, նրանց թվում` 2 կին և երեխա: Զոհերից մեկի մոտ հայտնաբերվել է սիրիական անձնագիր: Քանի մարդ է գտնվել նավում, հայտնի չէ: Երկու տեղացի ձկնորսների հաջողվել է լողալով ափ հասնել, որտեղ, սակայն, […]
Թայֆունի պատճառով մոտ 300 մարդ արդեն լքել են իրենց բնակարանները և պատսպարվել անվտանգ վայրերում: Թայֆունի պատճառով փակվել է Նախա քաղաքի գլխավոր օդանավակայանը:
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «Արմսթրոնգն ու իր ընկերներն աշխարհին ցույց են տվել, որ ամերիկյան ոգին կարող է հաղթահարել երևակայական սահմանները, որ ցանկության դեպքում հնարավոր է ամեն ինչ: Լուսնի մակերևույթին Արմսթրոնգի առաջին քայլը դարձավ մարդկության նվաճում, որը երբեք չի մոռացվի: Նիլը Ամերիկայի մեծագույն հերոսներից մեկն է` ոչ միայն իր, այլև բոլոր ժամանակների»:
168.am-ի զրուցակիցը Արմեն Մարտիրոսյանը է, ով Հայկական գիտական համագործակցություն (ARMSCOOP`http://armscoop.com) գիտական ցանցի համահիմնադիր-ադմինիստրատորն է: Նա եւ իր երկու ընկերները գիտական ուղղվածություն ունեցող ցանցը ստեղծել են մեկ ու կես տարի առաջ: Ներկայումս գիտական ցանցն ունի մոտ 3000 ակտիվ հետեւորդ: Ցանցի նպատակներից է պարբերաբար տեղեկություններ տրամադրել արտասահմանում ուսանելու հնարավարությունների, կրթաթոշակների, դրամաշնորհային ծրագրերի և գիտաժողովների մասին, տեղեկացնել՝ անգամ այն մասին, թե ինչպես պետք է կազմել մոտիվացիոն նամակները, CV-ները և այլն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Միջադեպը տեղի է ունեցել Սարդաշտ քաղաքի մոտ` Իրաքի սահմանի հարևանությամբ: Վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել: Ռազմական հրամանատարությունը ցավակցել է զոհվածների հարազատներին եւ պահապանների կորպուսին:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Կենդանաբանական այգու այցելուների շրջանում տուժողներ չկան:
«Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք», դե թվում է, թե Թումանյանն իր սրտի մաղթանքն էր տալիս երեխաներին, բայց դե նա ինչ իմանար, որ մենք ենք երնեկ տալու նրա մանկությանը: Մի պահ, երբ այս տողերն եմ արտասանում, ինձ թվում է թե այն անեծքի նման է հնչում: Դե իրոք, ինչ իմանար բանաստեղծը, որ ժամանակը կարող է աղավաղել իր մաղթանքի իմաստը և մեր ժամանակներում, այս սերունդի կողմից, այն կարող էր այլ կերպ ընկալվել: Սերունդ, ով ենթարկվում է ամեն հնարավորին և անհնար փորձությունների և փորձարկումների: Մենք, այսօր մի այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ակամայից մեր մանկությանը երնեկ ենք տալիս ու խղճահարվում ենք՝ մեր փոքրերի աչքերին նայելիս, որտեղ, կարծես թե արտացոլվում է դարիս կուտակված թշվառությունն ու տառապանքը: Մի դատապարտեք մեզ սիրելիներ, մենք սա չէինք երազում ձեզ համար:
Երեկ երեկոյան, համաժողովի շրջանակներում կայացած «Միսս Եվրասիա 2012›› մրցույթին, Վրաստանի ներկայացուցիչը նվաճեց «Վիցե Միսս Եվրասիա 2012›› տիտղոսը, զիջելով առաջին հորիզոնականը Ռուսաստանի ներկայացուցչին:
Վենեսուելայի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 7 մարդ զոհվել է: Եւս 48 մարդ վիրավոր է: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի առավոտյան գործարանի տարածքում, որը գտնվում է երկրի հյուսիսում գտնվող Պարագուանա թերակղզում` Ամուայ քաղաքի նավահանգստային քաղաքում:
Ասֆալտապատման աշխատանքների համար Ախալքալաքի շրջանային բյուջեից հատկացվել է 523 700 լարի (շուրջ 330 հազար դոլար)։
Օգոստոսի 24-ին մի քաղաքացուհի ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք և հայտնել, որ դիտելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդումը՝ ճանաչել է Ա. Պետրոսյանին, որը հունիսի վերջերին Ավանի Ծարավ Աղբյուր փողոցում բացահայտ հափշտակել է իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Համաձայն նախնական տվյալների` 12 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, բոլորն էլ հոսպիտալացվել են Մաչալա քաղաքի բժշկական հաստատություններ: