Այս գիշեր 02:30-ի մոտակայքում 35LO913 համարանիշով «ԶԻԼ» մակնիշի մեքենան հարվածել է նստացույց անող երիտասարդներ Վահագն Մինասյանի և Կարեն Հարությունյանի մեքենաներին, որոնք կայանված են եղել Երևանի քաղաքապետարանի դիմաց:
Նյութերի նախապատրաստման ժամանակ Արգիշտի Կիվիրյանը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցներն են իրեն ավտոմեքենայի մեջ հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, ë.Ã. սեպտեմբերի 20-ÇÝ Å³ÙÁ 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տ. Մեծի 23-31, Վարդանանց 28-32, Նար-Դոսի 73-77 համարների, Ե.Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Կորի, Արհեստավորների, Ս.Վրացյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիայի Նահանգային ժողովի խոսնակ Ջոն Փերեզի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի:
Առհասարակ, գուցե սխալ եմ, Հայաստանում իրական անկախություն ոչ ոք չի ուզում: Ո՛չ իշխանությունները, ո՛չ շարքային քաղաքացիները: Երկրի առաջին դեմքերին անկախությունն անգամ խանգարում է. լինել անկախ` նշանակում է` ստանձնել պատասխանատվություն:
«Մի քանի օրով Մոսկվայում եմ: Հայաստան վերադառնալուց առաջ այսօր վերջին անգամ գնացի նորաբաց եկեղեցի…»
Սեպտեմբերի 13-ին մեզ` պահնորդներին կանչեցին Ոստիկանության ակադեմիա լիցենզիա ստանալու համար քննություն հանձնելու: Մենք սովորական պահնորդներ ենք, երբեք չենք կրել հատուկ միջոցներ և զենք, ու մեզ համար տարօրինակ է, որ մեզանից քննություն են ընդունում ոստիկանության գեներալներ: Չենք կարծում, որ հավասար ենք ոստիկանության ակադեմիան ավարտած անձանց հետ:
Միջազգային իրավունքի պրոֆեսոր Յուրի Բարսեղովը եղել է այս ոլորտի առաջադեմ փորձագետներից մեկը, որ բազմաթիվ գրքեր և հոդվածներ է գրել հայկական պահանջատիրության մասին: 2008 թվականին, մահվանից օրեր առաջ, Մոսկվայից պրոֆեսոր Բարսեղովն իր՝ «Հանցագործության համար պատասխանատվության կանչելու ուղիների և եղանակների մասին» խորագիրը կրող հոդվածում համառոտ շարադրել է Թուրքիայի դեմ դատական հայց ներկայացնելու հիմքերը:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է այս տարվա հիշարժան ամյակներին:
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 59-րդ նիստի աշխատանքներին:
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը և քրեական հետապնդման իրականացումը՝ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով :
Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրը նպատակահար է քննարկել Երևան քաղաքում ՏԻՄ բարձրագույն մարմնի՝ ավագանու մակարդակով՝ ստեղծելով ժամանակավոր հանձնաժողով:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը երեկ՝ 2013 թ. սեպտեմբերի 18-ին, պաշտոնական էլ. փոստին ստացավ Ազգային Ժողով ուղարկված 131 նամակներից առաջին պատասխանը:
ժամը 02:00-ի սահմաններում Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ 29-ամյա Գառնիկ Սարգսյանը, վարելով Volkswagen Bora մակնիշի 17 ԼM 007 համարանիշի ավտոմեքենան, Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհի 6-րդ կմ-ում նշված ավտոմեքենայով բախվել է պատին:
«Երբ մեր մեքենաները տարան, անձրև էր գալիս. մենք փորձեցինք անձրևանոցը բացել, սակայն ասացին, որ չի թույլատրվում: Մենք էլ ասացինք` այդ դեպքում ձեր մեքենան տրամադրեք, ոստիկանը իր վերադասին զեկուցեց և մեքենա տրամադրեց մեզ»:
Ավտոմեքենայի վարորդը` 1989 թ. ծնված Արթուր Դ.-ն, հայտարարել է, որ կայանված վիճակում, գտնվելով ավտոմեքենայի սրահում, լսել է կրակոցի ձայն, և ապակին փշրվել է:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ ժամը 15.30-ին Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են դեմքին, մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող (նախկին գեղարվեստի Հ.5 ուսումնարանի) հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքի բնակիչների հետ:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կոնստրուկցիաները (50 քմ) և այնտեղ պահեստավորված 150 հակ անասնակեր:
Դեպքի վայր ժամանած դատաբժշկի և քննիչի զննության արդյունքում մահացածի մոտ հայտնաբերվել է Հանրապատեկան կուսակցության անդամատոմս՝ Ադիբեկ Մկրտչյանի անվամբ:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սարգիս Տիտանյանին մեղադրանք էր առաջադրվել՝ սուտ ցուցմունք տալու համար:
74-ամյա Բուրաստան տատիկի խոնարհ ու անհուսության մատնված հայացքի մեջ երևացող առաջին ու միակ հարցն էր. «Իսկ դուք կապրեի՞ք նման պայմաններում»: Անմարդկային պայմաններում բնակվող երկու ծեր կանայք` Բուրաստան տատիկն ու իր 94-ամյա մայրը, չունեն ո՛ չ հարազատ, ո՛չ բարեկամ, ո՛չ օգնող ձեռք:
Գործակալության տեղեկություններով՝ հանցագործությունը պատվիրված սպանության բնույթ ունի:
Ցայժմ դատական կարգադրիչները վերականգնել են 42 մլն. դրամ՝ որպես հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցում:
Այրվել են Ա. Հ.-ին պատկանող ոչ բնակելի տնակի փայտյա կառուցատարրերը:
Հիմա վատացել է դատավորների և դատական ակտերի որակը: Այն ժամանակ էլ էր դատական ակտերի որակը ցածր, բայց դատավորների որակը բարձր էր:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Քեմբրիջի շրջանավարտի և նրա ընկերների գործով շարունակվել է դատական նիստը:
Սեպտեմբերի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել էր «բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը: Նրա հայրը՝ Ալբերտ Դալլաքյանը, հայտարարել էր, թե գրեթե համոզված է՝ որդուն «այնպիսի դեղեր են սրսկել, որ կամաց-կամաց քայքայվի, մեռնի»:
Նա ավելացրել է, որ ռազմական հակամարտությունների վերջին տասնամյակների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց դերն ու կիրառման ծավալները մշտապես աճում են: