Բաժիններ՝

Վազգեն Սարգսյանի մայրը այցելեց որդու շիրիմին. «Սեւ լիներ էդ օրը, իմ հզոր բալա» (լուսանկարներ)

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 14-րդ տարելիցին «Եռաբլուր» պանթեոն սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելեցին նրա ընտանիքի ընդամները։ Մայրը՝ տիկին Գրետան, որը դժվարությամբ էր քայլում, ասաց, որ ամեն տարվա նման այսօր էլ հրավեր է ստացել՝ ներկա գտնվելու խորհրդարանի այգում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հուշակոթողին ծաղկադրման արարողությանը, սակայն չի գնացել առողջական վիճակի պատճառով, հողորդում է news.am-ը:

«Ես ամեն տարի գնացել եմ, միայն անցած տարի և այս տարի առողջական վիճակիս պատճառով չկարողացա գնալ, զանգել, ներողություն եմ խնդրել։ Չեմ կարող ասել, թե ինչու մյուս զոհերի հարազատները չեն գնացել»։

Բոլոր ներկաները՝ հարազատները, ընտանիքի մտերիմները, Վազգեն Սարգսյանի մարտընկերները, մոտենում, համբուրում էին տիկին Գրետային, մխիթարում, գոտեպնդում։ «Մատաղ լինեմ, սև լիներ էդ օրը, բալա։ Իմ հզոր բալա։ Ափսոս Վազգենն ու իր տղաները, ափսոս, իմ քայլող սպարապետ»,- որդու շիրիմի մոտ արտասվելով ասում էր տիկին Գրետան։

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ասաց, որ ինքը չի համակերպվել եւ չի համակերպվելու կատարվածի հետ. «27-ը բացահայտվելու է։ Իրենք էլ գիտեն, որ բացահայտվելու է։ Իրենք էլ գիտեն, որ էս 5-ը չի, հետևում ուրիշ մարդիկ կան կանգնած»։

«Եռաբլուր» պանթեոն են այցելել նաեւ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավորներ, Երկրապահ կամավորականների միությունը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: Լուսանկարները` News.am-ի.

v3

v6

v2

v1

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս