ԵՄ խոշոր երկրները չեն ցանկանում քննարկել Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին

ԵՄ խոշոր երկրները մոտ ապագայում չեն ցանկանում քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը եվրոպական դաշինքին: Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Մարտի սկզբին ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը հայտարարել էր, որ Ուկրաինան չի կարողանա դառնալ ԵՄ անդամ մինչև 2027 թվականը՝ ներկայիս բարդ անդամակցության մեխանիզմի պայմաններում, ուստի Եվրահանձնաժողովը պատրաստում է Կիևի համար բացառիկ, աստիճանական անդամակցության ծրագիր։

ԵՄ դիվանագետների խոսքով՝ Գերմանիան, Նիդեռլանդները և Իտալիան կողմ են նոր անդամների ներգրավմանը՝ հիմնվելով համապատասխան բարեփոխումների իրականացման գործում նրանց հաջողության վրա և առանց աշխարհաքաղաքական բացառությունների։ «Իհարկե, մենք չենք ուզում թուլացնել [Վլադիմիրին – խմբ.] Զելենսկիին… բայց անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ այժմ քննարկել դա»,- հրատարակությունը մեջբերում է դիվանագետներից մեկի խոսքերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930