Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որ ԱՄՆ-Իրան հրադադարը տարածվի նաև Լիբանանի վրա
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն վերահաստատել է, որ Լիբանանը պետք է ներառվի ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի նախնական համաձայնագրում։ Այս մասին Բարոն ասել է RFI ռադիոկայանի հետ հարցազրույցում։
«Հրադադարը պետք է անպայման ներառի Լիբանանը, որը ոչ մի դեպքում չի կարող լինել Իսրայելի կառավարության քավության նոխազը», – ասել է Բարոն։
Նա նշել է, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցվող հարվածներն «անհանդուրժելի են», քանի որ դրանք խաթարում են Միացյալ Նահանգների և Իրանի միջև կնքված հրադադարը, և այդ ֆոնին ուժեղանում է «Հեզբոլլահ» զինյալ խմբավորումը։
«Լիբանանի ավերումը և թիրախավորումը չեն թուլացնում «Հեզբոլլահ»-ին, այլ ընդհակառակը, ուժեղացնում են», – ասել է Բարոն։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։
ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին, սակայն Իսրայելը հայտարարել է, որ հրադադարը չի ներառում Լիբանանը։ Երկիրը շարունակում է Լիբանանի տարբեր շրջանների ուղղությամբ ավելի ինտեսիվ հարձակումները, որոնց հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2000-ը։



