Նյու Յորքում ձերբակալել են Իսրայելին ռազմական մատակարարումներին դեմ բողոքի ցույց անցկացնող 90 մարդու. NYT
Ամերիկացի իրավապահ մարմինները Նյու Յորքում ձերբակալել են մոտ 90 մարդու, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Իսրայելին զենքի վաճառքի դեմ: Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Երկուշաբթի օրը երկու դեմոկրատ սենատորների գրասենյակների դիմաց Իսրայելին զենքի վաճառքի դեմ բողոքի ցույցի արդյունքում ոստիկանության կողմից ձերբակալվել է մոտ 90 մարդ»,- հաղորդել է թերթը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն մանրամասնել, թե ինչ հանցագործություններ են կատարել ձերբակալվածները։



