
Հրդեհ` Երևանի Ուլնեցի փողոցում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ուլնեցի փողոցի թիվ 31 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.18-ին, մարվել` 20.42-ին: Մ. Ա-ին պատկանող նկուղում այրվել է լվացքի մեքենա և կախովի առաստաղ (4 քմ):