
«Իմ Վազգենի պատկերացրած Հայաստանը այսպիսին չէր. ժողովրդին բուռն արթնացում է պետք…»

«Սա չէր իմ որդու ուզած Հայաստանը, իմ Վազգենի պատկերացրած, երազած Հայաստանը այսպիսին չէր, այս Հայաստանը չէր, նա բոլորովին այլ Հայաստան էր»,- ԳԱԼԱ–ի հետ զրույցում ասել է ՀՀ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետա Սարգսյանը:
«…Եվ ընդհանրապես, մեր բոլոր տղաների, մեր զոհվածների, մեր ազատամարտիկների, երկրապահների… նրանց ուզածը բոլորովին այլ էր, ուրիշ էր, ուրիշ Հայաստան էր, իսկական ազատ, անկախ Հայաստանն էր: Այդ Հայաստանը մենք կարճ ժամանակով տեսել ենք, բայց շատ լավ հիշում ենք: Դա 1994 թ-ից հետո էր… ինչ-որ ժամանակ իսկապես մենք ազատ էինք, ազատ, անկախ Հայաստանում էինք ապրում, իսկական Հայաստան կառուցելու ճանապարհին էինք, իսկ հիմա դա չկա»:
Գրետա Սարգսյանի խոսքերով՝ ժողովրդին ուժեղ արթնացում է պետք, որ ոչ թե արտագաղթի, թողնի ու գնա երկրից, այլ մնա, պայքարի ու կառուցի Վազգենի ու հայ ժողովրդի երազած Հայաստանը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: