Բաժիններ՝

Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի շուրջ Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցությունները կկայանան ապրիլի 17-ին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին, տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ կվարեն մի քանի երկրների հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հարցի շուրջ։ Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մասնակիցների ցուցակը չի հստակեցվում։ Կողմերը մտադիր են ընդգծել, որ գլխավոր պայմանը լինելու է մարտական գործողություններին չմասնակցելը և այս նախաձեռնության շրջանակներում երկրների ջանքերի բացառապես պաշտպանական բնույթը։

Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության հարցով նախորդ համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի կողմից ապրիլի 2-ին՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Դրան մասնակցել էին Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսը և Եվրամիության պաշտոնյաներ։ Ավելի ուշ Լոնդոնը նույն թեմայով վիրտուալ հանդիպում էր անցկացրել ավելի քան 30 երկրների ռազմական պլանավորողների մասնակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930