Կոմպոզիտորների միության նոր նախագահի պաշտոնի համար առաջադրվել է չորս թեկնածու
Ժամեր անց պարզ կդառնա կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նոր նախագահի անունը, հայտնում է news.am-ը: Այս պահին կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության համերգային դահլիճում տեղի են ունենում միության նոր նախագահի ընտրությունները: Նախագահի թեկնածուների առաջադրման փուլում չորս թեկնածուներ են առաջադրվել` Լեւոն Չաուշյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Երկանյանն ու Արամ Սաթյանը: Լեւոն Չաուշյանն ինքնաբացարկ է հայտարարել hօգուտ Արամ Սաթյանի թեկնածության, Երվանդ Երկանյանը նույնպես հրաժարվց մրցակցությունից` հորդորելով միության անդամներին քվեարկել խղճի մտոք: Միության 121 անդամներից ներկա է եւ քվեարկությանը մասնակցում է 83 անդամ: Միության հերթական համագումարի երկրորդ օրվա քննարկումների ընթացքում բաց քվեարկությամբ որոշվել է Դիլիջանի ստեղծագործական տունն անվանակոչել կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի անունով: Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահի պաշտոնի համար մրցակցում են հիմնականում միության նախկին նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու Արամ Սաթյանը: