Բաժիններ՝

Նախորդ տարի հանրապետությունում ալկոհոլային թունավորում են ստացել 1293 մարդ

2012 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորման 1293 դեպք։ Տուժել է նույնքան՝ 1293 մարդ, որից 3-ը մահացել են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։ Համեմատության համար նշենք, որ 2007 թվականին գրանցվել է ալկոհոլային թունավորման 807 դեպք և այդ ցուցանիշը կայուն կերպով աճել է հետագա տարիներին։

Ընդհանուր առմամբ՝ նախորդ տարի գրանցվել է թունավորման 3925 դեպք, որոնց հետևանքով տուժել են 4133 հոգի, մահացել 50-ը։

Սննդից թունավորվել է 219 մարդ, դեղորայքից՝ 969, կենցաղային և արդյունաբերական քիմիական նյութերից՝ 581, շմոլ գազից՝ 343, բնական գազից՝ 57, այլ աղբյուրներից՝ 605 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս