Բաժիններ՝

«Ոչ մեկը չկանչեց Նաիրի Հունանյանին ու ականջը չքաշեց, թե՝ էդ ի՞նչ ես ասում, արա…»

ԳԱԼԱ-ն զրուցել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանի հետ, ով խոսել է ահաբեկչությունից և դրա ոչ ամբողջական բացահայտման մասին ներկայացրել իր դիտարկումները:

Ձեր գնահատմամբ ո՞րն էր ահաբեկիչների նպատակը, ինչի՞ն էին նրանք ցանկանում հասնել:

-Ահաբեկիչների նպատակը իբրև թե Հայաստանը ազատել (հատկապես դրա մասին էին ասում) Վազգեն Սարգսյանից, ով ժողովրդի արյունն է ծծում: Այդ տխմարը, այդ տականքը, երբ իրեն հարցրեցին դատարանում, թե դու ինչպե՞ս ազատեցիր, կամ՝ Վազգենի մասին էիր ասում, հապա մյուսնե՞րը… որովհետև ինքը չի թաքցրել դա: Ինքը այդ ամեն ինչը որ արել է, երբեք ծածուկ չի արել, քողարկելով չի արել, դա դատարանում ակնհայտ բացահայտվեց, երևաց, որ ինքը այստեղ-այնտեղ, այս ու այն մարդու մոտ ասել է, բարձրաձայնել է, և մեր անվտանգության մարմինը՝ այսօրվա գործող նախագահի գլխավորությամբ, փաստորեն ուշադրություն չի դարձրել, հա, թե ինչ էր ասում Նաիրի Հունանյանը այստեղ ու այնտեղ, տարբեր պաշտոնյաների մոտ նույնիսկ, ու ոչ մեկը չկանչեց ու ականջը չքաշեց, թե՝ էդ ի՞նչ ես ասում, արա: Չէ, ու իրեն հաջողվեց զենքերը տանել ԱԺ, ու այսօր Հանրապետական կուսակցությունը, ես ինչու եմ սևեռվում ՀՀԿ-ի վրա, որովհետև ինքը պահանջատեր չեղավ, և այսօր ասում են՝ այո, կան կազմակերպիչներ, բայց դրսի ուժեր են: Այդ դրսի ուժերը ԱԺ զենքերը տարա՞ն: Այդ ինչու հանրապետականներից որևէ մեկը դատարան չեկավ, միջնորդությունը չպահանջեց այն մասին, որ պարզեն՝ իրականում զենքը ով է բերել, ինչպես է բերել, ու որտեղ է թաքցվել: Որևէ միջնորդություն այդ ուղղությամբ չէր ընդունվում, և այդպես էլ դատարանը չբացահայտեց, թե ինչպես է զենքը հայտնվել այնտեղ:

Ի վերջո Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն, ըստ Ձեզ, կբացահայտվի՞:

-Այս իշխանությունը չի ուզում բացահայտել: Չի ուզում բացահայտել, որովհետև այդ ահաբեկչության նախորդող և հաջորդող պատմության մեջ բոլորը կան, բոլորի անունները հեռու-մոտիկ կան: Հիմա իշխանությունը կուզի՞ բացահայտի՝ կապի իրեն ահաբեկչության հետ, բնականաբար չէ: Երբ կգա այնպիսի իշխանություն, որի մեջ եղած մարդիկ Հոկտեմբերի 27-ի պատմության հետ ոչ մի առնչություն չեն ունենա, ոչ մի, թեկուզ ամենահեռավոր, այն ժամանակ կբացահայտվի:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս