Վթար` Արտենի-Արագածավան ավտոճանապարհին. տուժածներից մեկը մահացել է

Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.48-ին ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Արտենի-Արագածավան միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33UT823 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Տուժածներից մեկը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է, իսկ մյուսը` հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ:  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031