Բաժիններ՝

Ձախողված հիմնանորոգում

tesankyun.am-ի փոխանցմամբ` Իջեւան քաղաքի կենտրոնում, Աբովյան փողոցում գտնվող Տավուշի մարզային գրադարանի շենքի նորոգումը սկսվել է 2011 թվականի հուլիսին, այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է 54 միլիոն դրամ : Այժմ մարզային գրադարանի միայն առաջին հարկն է գործարկվում: Նորոգումը կատարվել է մեծ խախտումներով: Առաջին հարկի 2 սենյակներում, ուր տեղավորված են այցելուների սպասարկման, գրքերի մշակման եւ համալրման, մեթոդական եւ տեղեկատվական բաժինները, էլեկտրական հոսանքի լարեր չէին անցկացվել, գրադարանի աշխատակիցները ստիպված իրենք են հոսանքի գծեր անցկացրել:Նորոգված սենյակների պատերին բազմաթիվ ճեղքեր կային, նաեւ` խոնավության հետքեր : Նախասրահում գտնվող զուգարանների նորոգումն անավարտ էր մնացել:

Նորոգման աշխատանքների կիսատ մնալու պատճառով մարզային գրադարանի գեղարվեստական գրականության մի մասը`20 հազար կտոր գրականություն, գտնվում է Իջեւանի թիվ 5 դպրոցում: Շենքի երկրորդ հարկի ամրացման նպատակով այն ցանցապատվել է, սակայն գործը կանգ է առել: Հոկտեմբերի 25-ին եղանք Տավուշի մարզային գրադարանի շենքում: Մարզային գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանն ասաց, որ շենքի հիմնանորոգումը կատարած շինարարական կազմակերպությունը վերացրել է առաջին հարկի շինարարական թերությունները:

Սակայն երկրորդ հարկում աշխատանքներ չեն արվում: Մարզային գրադարանի երկրորդ հարկը հիշեցնում է լքված շինարարական հրապարակ: Այնտեղ սենյակներում «եվրոդռներ» եւ «եվրոպատուհաններ» են տեղադրված, սենյակներից մեկի պատուհանագոգին , դրսից ի տես, գրքեր են դասված: Ո՞վ պետք է պատասխան տա ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող Տավուշի մարզային գրադարանի ձախողված հիմնանորոգման համար, ինչու՞ ի շարունակվում շենքի երկրորդ հարկի վերանորոգումը: Հավելենք, որ Իջեւանում քաղաքային գրադարան չկա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս