Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը կարևորում է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե ու աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Նարեկ Մանասյանը մեծ սպասելիքներ ունի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլից:
«Մինչ այս երկու ուսումնամարզական հավաք ենք ունեցել և այս փուլում միայն մրցամարտեր ենք անցկացրել: Մեզ համար սա նոր փորձառություն է: Երբեք չի եղել, որ երեք փուլով մասնակցենք աշխարհի գավաթներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մանասյանը:
Անդրադառնալով ավելի վաղ կայացած «Ստրանջա»-ի միջազգային մրցաշարին` Մանասյանն առանձնացրեց, որ տարվա առաջին մրցաշարը լինելով՝ այն իր պլանավորից այլ կերպ դասավորվեց:
Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը կկայանա Բրազիլիայում ապրիլի 20-26-ը:



