Ճապոնիայի ԱԳ նախարարը հեգնանքով նկարագրել է Ֆրանսիայում G7-ի ԱԳ նախարարների հանդիպման պայմանները

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին հեգնանքով է նկարագրել Ֆրանսիայում կայացած G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման պայմանները՝ նշելով, որ մասնակիցները ստիպված էին բանակցել սառը սենյակում։

«Նույնիսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, որը նստած էր իմ կողքին, ասաց, որ ցուրտ է, ուստի պայմանները բավականին դաժան էին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով խորհրդարանի վերին պալատում։

Նախարարի խոսքով՝ հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հայրենի քաղաքի վանքերից մեկում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930