Բաժիններ՝

Հարգանքի տուրք` հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին (լուսանկարաներ)

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի այգում՝ Երվանդ Քոչարի կերտած հուշակոթողի մոտ, այսօր տեղի ունեցավ հիշատակի արարողություն, հայտնում են ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները,ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Արարողությանը ներկա էին նաեւ զոհված պետական գործիչների հարազատները: Ներկաները ծաղիկներ դրեցին ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի,  Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

aj2

aj3

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031