ՀՀԿ-ն շարունակելու է անզիջում պայքարը՝ սատարելով իրական ընդդիմադիր ուժերին, ազգային օրակարգին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ-ում հայտարաությունների ժամին, հայտարարեց, որ թեև հասարակության որոշ խմբեր ակնկալիք ունեին, որ Հայաստանում լայն թափ առնող ընտրական գործընթացները պետք է դառնային ծրագրային, գաղափարական, բանավեճերի հարթակ, սակայն իշխանությունը՝ հավատարիմ մնալով իր արատավոր քաղաքական գծին, այն վերածում է վիրավորանքի, զրպարտության, կեղծիքի, անարդարության և անհավասար պայմաններում առավելություն ապահովելու անազնիվ մրցասպարեզի:

« ՀՀԿ-ն իր համագումարյան բանաձևով արձանագրեց, որ մեր քաղաքական առաջնահերթությունը ինքնանպատակ իշխանություն ունենալը չէ, այլ Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ազգային արժեքների ու արժանապատվության, ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի պաշտպանությունն է: Ստեղծված իրավիճակում, ընդդիմադիր ուժերը հաջողություն հասնելու ճանապարհին, իրենց գործողությունների հիմքում պետք է դնեն նախորդ տարիների խորհրդարանական, փողոցային պայքարի փորձն ու արդյունքները և անհրաժեշտ եզրահանգումներ անեն: Սեփական սխալների ընդունումը քաղաքական թուլության նշան չէ, այլ դրանցից հետևություններ անելով՝ ապագան կառուցելու և հանրային վստահությունը ամրապնդելու նախապայման»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։

Շարունակելով, նա ասաց, որ այլ է խնդիրը, որ իշխանությունը բուն ընտրությունների հարցի՝ իր համար շահեկան լուծման ճանապարհը տեսնում է ոչ թե ազատ, արդար, հավասար, մրցակային միջավայրում պայքարի, այլ ապօրինությունների միջոցով քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, վնասելու, ընդհուպ՝ ազատությունից զրկելու ճանապարհով:

«Ընտրությունների լեգիտիմությունը որոշվում է ոչ միայն քվեարկության օրով, այլև մինչ այդ ձևավորված միջավայրով: Գործող ռեժիմի քաղաքական հետապնդումները, բռնաճնշումները, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, վարչական ռեսուրսի չարաշահումը, տեղեկատվական անհավասար պայմանների ստեղծումը, արտաքին ապօրինի միջամտությունները հիմք են տալիս պնդելու, որ խաթարվում է ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքը՝ ոչ լեգիտիմ դարձնելով պրոցեսի էությունը: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ հանրապետականն իր ներուժի, փորձառության և հետևողականության միջոցով շարունակելու է անզիջում պայքարը՝ իր սատարումը բերելով իրական ընդդիմադիր ուժերին, ազգային օրակարգին՝ հաջողություն ապահովելու և երկրի զարգացումը ճիշտ հուն վերադարձնելու համար»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930