Դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը: Հնարավոր է պատանդների թիվը ավելի շատ լինի,- տեղեկացնում է BBC-ի -աղբյուրը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.27-ին, մարվել՝ 17.38-ին: Նախնական տվյալներով այրվել է 300 քմ տանիք:
Հիշեցնենք, որ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, թե Արշակունյաց պողոտայում հայտնաբերված նռնակը ժանգոտած է, սակայն վրայի օղակը բացակայում է, այսինքն այն կարող է պայթել: ԱԻՆ-ից սպասում են, որ ՊՆ-ից սակրավորները կժամանեն և նռնակը տանելով ապահով վայր՝ կոչնչացներ:
Մինչ այսօր այդ բարձրագույն կոչումով են պարգեւատրվել 14 հայորդի եւ մեկ ռուս` Հայաստանին մատուցած ծառայությունների համար:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան վարչության փրկարար ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի կողմից հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության հ. ԲՓ 70 փորձաքննական եզրակացությունները հակասում են ՀՀ օրենսդրությանը: «Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ-ի գործարկումը եւս խախտում է ՀՀ օրենսդրությունը, եւ վերջինիս գործարկումը ենթակա է դադարեցման:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ԱԱԾ, ՀՀ Ոստիկանության և ՊՆ համապատասխան մարմինները:
Նախնական տվյալներով ռումբը տեղադրված է եղել կայանած մոտոցիկլետի վրա: Վիրավորների թվում կան մոտ 30 քաղաքացիական անձինք եւ 12 ոստիկան: Ավելի քան 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է «Թխայ Ռաթ» թերթը:
Հետազոտությունը նպատակ է ունեցել ցույց տալու պասիվ ծխելու ոչ միայն ֆիզիկական, այլև տնտեսական հետևանքները: Պարզվել է, որ պասիվ ծխելը երկրի արտադրությանը շուրջ 6.6 միլիարդ դոլարի վնաս է պատճառում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Իրավիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հայկական եկեղեցուն վերադարձված հինգ հողամասերից երեքը գտնվում են իրար կից, և նրանց վրա գործում է «Օրհանիե» զորամասը, իսկ մյուս երկուսը գտնվում են եկեղեցու մոտ: Շահընքեօզի խոսքերով, դատական գործընթացը դեռ շարունակվում է և ճշտվում է ժամանակացույցը, թե երբ պետք է այդ տարածքները դատարկվեն և անցնեն եկեղեցու անմիջական տնօրինման տակ:
Իր խոսքն ուղղելով ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում ապրող հայ ժողովրդի զավակներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է, որ պետք է միասնական կամքով կերտել մեր երազների հայրենիքը, որը պիտի լինի յուրաքանչյուր հայորդու հպարտությունը և յուրաքանչյուր հայ զավակի տունը:
Նշված ավտոմեքենան՝ առջևի հատվածում վնասվածքներով, ոստիկանության ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից հայտնաբերվել է Մուսալեռ գյուղի հատվածում` կիսակառույց շինության մոտ: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
2000թ. մարտին նա անպարկեշտ վարքի պատճառով հեռացվել էր աշխատանքից, ինչից մի քանի օր անց վերադարձել էր ու գնդակահարել իրեն աշխատանքից ազատած մենեջերին, գանձապահին ու 3 աշխատակցի:
Ուղիղ ժամը 12-ին նրանք բացեցին շոմպային շշերն ու միմյանց շնորհավերեցին անկախ հանրապետության 21-ամյակի տարեդարձի կապակցությամբ:
Թոփ տասնյակում այս տարի չի ընդգրկվել Ջորջ Սորոսը: Ցուցակում այս տարի չկան նաև որևէ լրատվական-սոցիալական աշխատակիցներ, փոխարենը կան նորեկներ, ովքեր իրենց ռեստորանային բիզնեսների կամ արտադրած մարզաշապիկների վաճառքով այսօր 400 ամենահարուստ մարդկանց ցուցակում են հայտնվել:
Տեղեկությունների համաձայն, «Արմենիայում» Հրաչ Քեշիշյանին կփոխարինի «Կարգին հաղորդում» նախագծի ռեժիսորը, «Կարգին մուլտեր» նախագծի և «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալի պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանը, ով նկարահանել է նաև «Պահանջվում է միլիոնատեր», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերը:
Նախնական տվյալների համաձայն՝ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, և այն մայրուղու վրա շրջվել է:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 07.42-ին տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 22.30-ին օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ԲԿ է տեղափոխվել Կոշ գյուղի բնակիչ, 1977 թ. ծնված Նելլի Բադալյանը:
Մինչ թանգարանային ցուցանմուշ դառնալը, Endeavor մաքոքը իրականացրել է վերջին թռիչքը, սակայն ոչ տիեզերական: Այս մասին հայտնում է BBC-ն:
ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։
Գիտնականները նոր «վիդեո» խաղ են ստեղծել, որը կույրերին կօգնի սովորել անծանոթ տարածքներին: Նոր խաղը ստեղծել են Հարվարդի բժշկական դպրոցի և Չիլիի համալսարանի գիտնականները: Համակարգն աշխատում է աուդիո ազդանշանների միջոցով, որոնք կույրերին հնարավորություն են տալիս ծանոթանալու նախկինում անծանոթ վայրերի տարածքներին:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը կմեկնի Վրաստան, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ ուժեղ երկրաշարժի սցենարով, «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը։
Իսկ 168.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից փոխանցեցին, որ ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության հրապարակում կազմակերպում է համերգ Ռոբ Դիլան բենդի մասնակցությամբ: Այլ միջոցառում ՀՀ մշակույթի նախարարությունը` կապված Անկախության տոնի հետ, չի կազմակերպում:
«Խորհրդակցությունից հետո լոլիկի և դեղձի մթերումներ են սկսել իրականացնել «Բյուրակն», «Բորոդինո», Արարատի սննդի կոմբինատ, «Հայասի գրուպ», «Արեգա» և «Լևոն» ընկերությունները: Խորհրդակցության օրվանից մինչև այսօր մթերվել է շուրջ 8540.0 տոննա լոլիկ և 1900.0 տոննա դեղձ, կամ օրական միջին հաշվով մթերվում է 427.0 տոննա լոլիկ և 95.0 տոննա դեղձ, իսկ մինչև խորհրդակցությունը մթերվել էր շուրջ 13233.0 տոննա լոլիկ և 1812.0 տոննա դեղձ, կամ օրական միջին հաշվով մթերվում էր 367.0 տոննա լոլիկ և 38.0 տոննա դեղձ»:
Պատգամավորական Ժողովը հատուկ ուշադրության առարկա դարձրեց նաև սերնդափոխությունը, այն գործնական հունի մէջ դնելու կարեւորությունը՝ հանգելով անմիջապես կիրակելի միջոցների որդեգրման մասին կայացվող որոշումների: «Պատգամավորական Ժողովի ավարտին, կուսակցության օրենսդիր գերագույն այս համագումարի բոլոր ատենակալները իրենց երկիրները վերադարձան վերալիցքավորված հավատով և նորովի վճռակամությամբ», գրված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Գյուղատնտեսական տարվա ավարտին քիչ ժամանակ է մնացել: 168.am-ը ՀՀ գյուղնախարարությունից փորձեց պարզել, թե այսօր ո՞ր գործարաններն են իրականացնում պտուղբանջարեղենի մթերման աշխատանքները, ինպիսի՞ն են մթերման ծավալներն ու ի՞նչ տեսականի է մթերվում:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած բազմաթիվ անձանց Հանրապետության նախագահն այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ:
Գործակալությունը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնում է նաև, որ բացի Գագիկ Մարտիրոսյանից, սեպտեմբերի 19-ին ձերբակալվել է նաև կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի ստորաբաժանման նախկին ղեկավար Ժիրայր Ստեփանյանը: